Իրավունք
Վերաքննիչը քննում է Պատրոն Դավոյի պաշտպանների բողոքը
Վերաքննիչը քննում է Պատրոն Դավոյի պաշտպանների բողոքը 19/02/2021 17:22

Վերաքննիչը քննում է Պատրոն Դավոյի պաշտպանների բողոքը

բեռնափոխադրում

Վերաքննիչ դատարանում այժմ քննվում է Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավիթի պաշտպանների բողոքը:

«Այս պրոցեսները ոչ թե իրավական են, այլ որոշակի անձանց նեղ շրջանակներին սպասարկելու պրոցեսներ են ու հեռու են ընդհանրապես իրավական պրոցեսներ անվանվելուց»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց Պատրոն Դավոյի պաշտպան Արմեն Հարությունյանը:

Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու կասկածանքով քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական, զենքի առքուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը (մականունը՝ Պատրոն Դավո)։ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված և քննվող քրեական գործով Պատրոն Դավիթին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման համար։ Պաշտպանները բողոք են ներկայացրել՝ իրենց պաշտպանյալին կալանքից ազատելու համար:

 
 

Այլ հոդվածներ
Դիմակ չկրելու հարցի շուրջ վեճի ժամանակ 39-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվողը ներկայացել է ոստիկանություն
Դիմակ չկրելու հարցի շուրջ վեճի ժամանակ 39-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվողը ներկայացել է ոստիկանություն
Մեքենայի անիվով բարձրացել է պարտապանի եղբոր ոտնաթաթի վրա․ ՔԿ
Մեքենայի անիվով բարձրացել է պարտապանի եղբոր ոտնաթաթի վրա․ ՔԿ
Արցախի՝ Ադրբեջանին անցած 10 համայնքների ղեկավարների դեմ հարուցված գործը վարույթ է ընդունվել
Արցախի՝ Ադրբեջանին անցած 10 համայնքների ղեկավարների դեմ հարուցված գործը վարույթ է ընդունվել
Արցախում նախորդ շաբաթ նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարները
Արցախում նախորդ շաբաթ նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարները
Իսրայելում ՀՀ դեսպանին մեղադրանք է առաջադրվել․ խափանման միջոց է ընտրվել գրավը
Իսրայելում ՀՀ դեսպանին մեղադրանք է առաջադրվել․ խափանման միջոց է ընտրվել գրավը