Իրավունք
Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 4 մլն ՀՀ դրամ գրավ․ ՔԿ
Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 4 մլն ՀՀ դրամ գրավ․ ՔԿ 18/02/2021 20:10

Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 4 մլն ՀՀ դրամ գրավ․ ՔԿ

բեռնափոխադրում

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև Սյունիքի մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրության արդյունքում քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից ս.թ. փետրվարի 17-ին որոշում է կայացվել` Մեղրի համայնքի ղեկավարին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, այն բանի համար, որ վերջինս, 2008թ. նոյեմբերի 13֊-ից մինչ օրս զբաղեցնելով նախ Սյունիքի մարզի Ագարակ համայնքի, ապա՝ 2016թ. սեպտեմբերի 24-ից՝ Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը, օժտված լինելով օրենքով սահմանված դեպքերում և կարգով ապօրինի հողօգտագործումները կանխարգելելու, կասեցնելու և վերացնելու իրավասությամբ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ագարակ քաղաքի բնակչուհին, հաղթելով Ագարակի համայնքապետարանի կողմից հայտարարված և 16.02.2007թ. տեղի ունեցած մրցույթում, վարձակալության իրավունքով, տարեկան 18000 ՀՀ դրամ վարձավճարով 25 տարի ժամկետով ձեռք է բերել Ագարակ համայնքի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության արոտավայր հանդիսացող 0,02 հա մակերեսով հողատարածքը: Ագարակ համայնքի ղեկավարի՝ 28.11.2007թ. որոշմամբ՝ վերոնշյալ բնակչուհուն թույլատրվել է վարձակալության տրամադրված հողատարածքը ենթավարձակալության տրամադրել երրորդ անձի: Նույն օրը Ագարակի բնակչուհու և ՓԲ ընկերության միջև կնքվել է հողի ենթավարձակալության պայմանագիր, որի համաձայն՝ Ագարակի բնակչուհին ամսական 50000 ՀՀ դրամ (տարեկան 600. 000 ՀՀ դրամ) վարձավճարով վերոնշյալ հողատարածքը ենթավարձակալությամբ տրամադրել է ՓԲ ընկերությանը, որն էլ նշված հողատարածքում ապօրինի կառուցել է շարժական կապի բջջային կայան:

Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարը, տեղյակ լինելով, որ նշված հողատարածքը վարձակալության վճարը բազմակի անգամ գերազանցող գումարի դիմաց ՓԲ ընկերությանը ենթավարձակալության տրամադրելու պայմանագրով օգտագործվում է ոչ իր գործառնական նշանակությամբ, համայնքի և քաղաքացու միջև կնքված վարձակալության պայմանագիրը միակողմանի խզելու փոխարեն, 2009թ. ապրիլի 1-ին համայնքի անունից Ագարակի բնակչուհու հետ կնքել է համաձայնագիր, ըստ որի՝ վերջինիս վարձակալած հողատարածքի վարձավճարը փոփոխվել և տարեկան 18000 ՀՀ դրամի փոխարեն սահմանվել է 300000 ՀՀ դրամ, իսկ 2011թ. հուլիսի 27-ին, իր կողմից կայացված որոշմամբ, համայնքի բնակչուհին տուգանվել է Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ հողամասի նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու պարտավորությունը խախտելու համար:

Արդյունքում' 2008թ. նոյեմբերի 13-ից մինչև 2021թ. հունվարն ընկած ժամանակահատվածում համայնքի բյուջե 7.350. ООО ՀՀ դրամի փոխարեն վճարվել է 3. 657. 500 ՀՀ դրամ՝ առաջացնելով ծանր հետևանքներ:

2021 թ. փետրվարի 18-ին Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 4 մլն ՀՀ դրամ գրավ: Առաջադրված մեղադրանքում վերջինս իրեն մեղավոր չի ճանաչել:

Նախաքննությունը շարունակվում է:

Այլ հոդվածներ
Դիմակ չկրելու հարցի շուրջ վեճի ժամանակ 39-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվողը ներկայացել է ոստիկանություն
Դիմակ չկրելու հարցի շուրջ վեճի ժամանակ 39-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվողը ներկայացել է ոստիկանություն
Մեքենայի անիվով բարձրացել է պարտապանի եղբոր ոտնաթաթի վրա․ ՔԿ
Մեքենայի անիվով բարձրացել է պարտապանի եղբոր ոտնաթաթի վրա․ ՔԿ
Արցախի՝ Ադրբեջանին անցած 10 համայնքների ղեկավարների դեմ հարուցված գործը վարույթ է ընդունվել
Արցախի՝ Ադրբեջանին անցած 10 համայնքների ղեկավարների դեմ հարուցված գործը վարույթ է ընդունվել
Արցախում նախորդ շաբաթ նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարները
Արցախում նախորդ շաբաթ նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարները
Իսրայելում ՀՀ դեսպանին մեղադրանք է առաջադրվել․ խափանման միջոց է ընտրվել գրավը
Իսրայելում ՀՀ դեսպանին մեղադրանք է առաջադրվել․ խափանման միջոց է ընտրվել գրավը