Քաղաքականություն
Վաղարշակ Հարությունյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին
Վաղարշակ Հարությունյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին 18/02/2021 18:12

Վաղարշակ Հարությունյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին

բեռնափոխադրում

Փետրվարի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին։

Ալեքսեյ Մելնիկովը ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել է ՀՀ և ՌԴ ռազմական փոխգործակցության շրջանակում իրականացված բեռնափոխադրումների ծավալներն ու կատարված աշխատանքները, նշել, որ Հարավկովկասյան երկաթուղին ստանձնած պարտավորությունների շրջանակում ծառայությունները մատուցում է ամբողջությամբ և ըստ սահմանված կարգի։

Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է երկաթուղային հաղորդակցության ռազմավարական նշանակությունը և իրականացվող բեռնափոխադրումների կարևորությունը, նշել համագործակցության շարունակականության ապահովման անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև փոխգործակցության այլ հարցեր, այդ թվում՝ ԶՈՒ կարիքների բավարարման հետ ուղիղ առնչություն ունեցող երկաթուղային ցանցի որոշ ենթակառուցվածքների վերազինման վերաբերյալ։

Այլ հոդվածներ
Ադրբեջանի նախագահը շարունակում է հայատյացության քաղաքականությունը, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբնաղբյուրն է․ Աննա Նաղդալյան
Ադրբեջանի նախագահը շարունակում է հայատյացության քաղաքականությունը, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբնաղբյուրն է․ Աննա Նաղդալյան
Վարչապետի աշխատակազմն անհիմն է համարում և չի ընդունում նախագահի աշխատակազմից ստացված առարկությունները
Վարչապետի աշխատակազմն անհիմն է համարում և չի ընդունում նախագահի աշխատակազմից ստացված առարկությունները
Դիմում եմ բոլոր ուժային կառույցներին՝ հայտարարությամբ հանդես եկեք, որ պաշտպանում եք բանակը. Մանուկյան
Դիմում եմ բոլոր ուժային կառույցներին՝ հայտարարությամբ հանդես եկեք, որ պաշտպանում եք բանակը. Մանուկյան
ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ Հանրապետության նախագահին․ Նիկոլ Փաշինյան
ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ Հանրապետության նախագահին․ Նիկոլ Փաշինյան
«Ռազմական էլիտայի հայտարարության մեջ չկա հեղաշրջման նշույլ անգամ»․ Վիգեն Սարգսյան
«Ռազմական էլիտայի հայտարարության մեջ չկա հեղաշրջման նշույլ անգամ»․ Վիգեն Սարգսյան