Քաղաքականություն
Զարմացած եմ, ոչ մի տարաձայնություն չի եղել, փոխադարձ հարգանք ունեինք․ Աբովյանը՝ Պետրոսյանի՝ ԲՀԿ-ից դուրս գալու մասին
Զարմացած եմ, ոչ մի տարաձայնություն չի եղել, փոխադարձ հարգանք ունեինք․ Աբովյանը՝ Պետրոսյանի՝ ԲՀԿ-ից դուրս գալու մասին 17/02/2021 17:33

Զարմացած եմ, ոչ մի տարաձայնություն չի եղել, փոխադարձ հարգանք ունեինք․ Աբովյանը՝ Պետրոսյանի՝ ԲՀԿ-ից դուրս գալու մասին

բեռնափոխադրում

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում տեղյակ չեն եղել, որ Գեւորգ Պետրոսյանը մտադիր է խմբակցությունից դուրս գալ եւ այդ մասին պատգամավորի հայտարարությունը անակնկալ է եղել խմբակցության անդամների համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։ 

«Զարմացած եմ, ոչ մի խնդիր, ոչ մի տարաձայնություն չի եղել, ամեն ինչ շատ նորմալ էր, փոխադարձ մեծ հարգանք ունեինք։ Ավելին ասեմ՝ պարոն Պետրոսյանը Գագիկ Ծառուկյանի կողմից մեծ հարգանք ու յուրահատուկ վերաբերմունք ուներ։ Դա պարոն Պետրոսյանի որոշումն է եւ այլ մեկնաբանություն չունեմ անելու։ Թե հիմա ինչ տեսլական ունի  Գեւորգ Պետրոսյանը, ճիշտ կլինի իրենից պարզեք»,- ընդգծեց նա։

NEWS.am-ի հետ զրույցում Գեւորգ Պետրոսյանն ասել էր, որ գտնում  է, թե իր կուսակցական պատկանելիությունը թեկուզ բարոյական իմաստով, թեկուզ քաղաքական էթիկայի իմաստով իրեն զսպաշապիկ է դարձել, եւ որպեսզի ինքն անի այն, ինչի համար իրեն ժողովուրդը գործուղել է Ազգային ժողով, իրավունք ունի ձերբազատվելու  այդ զսպաշապիկից։

Անդրադառնալով այդ հայտարարությանը, Արման Աբովյանն ասաց, որ չի պատկերացնում, թե խոսքն ինչի մասին կարող է լինել։

Գեւորգ Պետրոսյանի՝ ԲՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարությունից հետո, ըստ Աբովյանի՝ խմբակցությունը նրա հետ հանդիպում չի ունեցել։

Ես ոչ թե այնտեղից թռել եմ, որ ընկնեմ որեւէ մեկի գիրկը, պարզապես սովոր եմ ընկալել նոր մարտահրավերները․ Գեւորգ Պետրոսյան

Այլ հոդվածներ
Ադրբեջանի նախագահը շարունակում է հայատյացության քաղաքականությունը, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբնաղբյուրն է․ Աննա Նաղդալյան
Ադրբեջանի նախագահը շարունակում է հայատյացության քաղաքականությունը, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբնաղբյուրն է․ Աննա Նաղդալյան
Վարչապետի աշխատակազմն անհիմն է համարում և չի ընդունում նախագահի աշխատակազմից ստացված առարկությունները
Վարչապետի աշխատակազմն անհիմն է համարում և չի ընդունում նախագահի աշխատակազմից ստացված առարկությունները
Դիմում եմ բոլոր ուժային կառույցներին՝ հայտարարությամբ հանդես եկեք, որ պաշտպանում եք բանակը. Մանուկյան
Դիմում եմ բոլոր ուժային կառույցներին՝ հայտարարությամբ հանդես եկեք, որ պաշտպանում եք բանակը. Մանուկյան
ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ Հանրապետության նախագահին․ Նիկոլ Փաշինյան
ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ Հանրապետության նախագահին․ Նիկոլ Փաշինյան
«Ռազմական էլիտայի հայտարարության մեջ չկա հեղաշրջման նշույլ անգամ»․ Վիգեն Սարգսյան
«Ռազմական էլիտայի հայտարարության մեջ չկա հեղաշրջման նշույլ անգամ»․ Վիգեն Սարգսյան