Հայաստան
«Ավելի հիմար սուտ չէի՞ք կարող հորինել»․ Անդրանիկ Հովհաննիսյան
«Ավելի հիմար սուտ չէի՞ք կարող հորինել»․ Անդրանիկ Հովհաննիսյան 26/01/2021 23:40

«Ավելի հիմար սուտ չէի՞ք կարող հորինել»․ Անդրանիկ Հովհաննիսյան

բեռնափոխադրում

«Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Վերջապես արձագանքեցին, բայց ավելի լավ կլիներ լռեին։
Պարզվում է, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մոտ է հրավիրել ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանին, որին ադրբեջանցիները յուրովի անվանում են «Քյարամով», և հրամայել է, որ նա շտապ հերքի այն տեղեկատվությունը, թե ադրբեջանցիներին տրամադրվում են հայկական անձնագրեր։
Արգիշտի Քյարամյանն այս խայտառակ իրավիճակից այլ ելք է առաջարկել. Հրահանգել ՀՀ ԱԳՆ-ին հայտարարել, ուշադրություն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական ​​անձնագիրը հափշտակվել է 2020թ. նոյեմբերի 10-ին՝ մի խումբ քաղաքացիների կողմից, ովքեր զայրացած էին Փաշինյանի դավաճանությունից, և ներխուժել էին Կառավարության շենք հատուկ նպատակով՝ հափշտակել Փաշինյանի անձնական իրերը:
Իսկ հիմա ավելի լուրջ։
- Նախ՝ իմ հարցազրույցում ես մի քանի անգամ հստակ շեշտել եմ, որ փաստաթուղթն իմ ձեռքում է եղել 2020-ի նոյեմբերի 7-ից, իսկ դուք ամսի 10-ից եք խոսում.
- Երկրորդ՝ հայտնի անձնագրում բացակայում է Փաշինյանի ստորագրությունը։ Իրականում, եթե այն հոկտեմբերի 22-ից իր մոտ լիներ, ապա այդ ստորագրությունն անշուշտ առկա կլիներ.
- Երրորդ՝ Փաշինյանի և իր ընտանիքի անձնական իրերի հափշտակումից հետո, կարծես, հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հրապարակային հայտարարեց, որ Կառավարության շենքից հափշտակել են՝ իր ժամացույցը, օծանելիքը, համակարգիչը և իր կնոջ՝ Աննա Հակոբյանի վարորդական իրավունքը: Ոչ մի խոսք դիվանագիտական ​​անձնագրի մասին։
Հ.Գ. Ավելի հիմար սուտ չէի՞ք կարող հորինել: Երեք ամիս ոչ մի խոսք դիվանագիտական ​​անձնագրի «կորստի» մասին, և հիմա հանկարծակի «հիշեցիք»: Ամոթ է, դավաճաններ։ Խելքի՛ եկեք»։

Այլ հոդվածներ
«Քաղաքական պայքարը չպետք է դուրս գա օրինականության շրջանակից». նախագահ
«Քաղաքական պայքարը չպետք է դուրս գա օրինականության շրջանակից». նախագահ
«ՀՀ վարչապետին «Իսկանդեր»-ի իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել». Մանե Գևորգյան
«ՀՀ վարչապետին «Իսկանդեր»-ի իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել». Մանե Գևորգյան
ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 351 դեպք, որից 163-ը՝ արտակարգ
ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը. գրանցվել է 351 դեպք, որից 163-ը՝ արտակարգ
Բոլորիդ հրավիրում եմ հանրահավաքի և երթի․ Նիկոլ Փաշինյան
Բոլորիդ հրավիրում եմ հանրահավաքի և երթի․ Նիկոլ Փաշինյան
Վանաձորում վարչական ռեսուրսի ողջ կարողությամբ «մարդահավաք» է իրականացվում. Քրիստ Մարուքյան
Վանաձորում վարչական ռեսուրսի ողջ կարողությամբ «մարդահավաք» է իրականացվում. Քրիստ Մարուքյան