Ռազմական
Վաղարշակ Հարությունյանը Սերգեյ Շոյգուի հետ քննարկել է գերիների վերադարձին առնչվող հարցեր
Վաղարշակ Հարությունյանը Սերգեյ Շոյգուի հետ քննարկել է գերիների վերադարձին առնչվող հարցեր 21/01/2021 18:55

Վաղարշակ Հարությունյանը Սերգեյ Շոյգուի հետ քննարկել է գերիների վերադարձին առնչվող հարցեր

բեռնափոխադրում

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հունվարի 20-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ընթացիկ հարցերը, Լեռնային Ղարաբաղում օպերատիվ իրավիճակին, գերիների և պատանդների վերադարձին, ինչպես նաև անհայտ կորածների որոնողական աշխատանքներին առնչվող մի շարք խնդիրներ։

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի արդյունավետ գործունեության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում ռուս սահմանապահների տեղակայմամբ՝ անվտանգային խնդիրների լուծման հարցում էական աջակցության համար։

Երկու երկրների պաշտպանության նախարարները նաև կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային ռազմաքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ

Այլ հոդվածներ
Հայտնաբերվել է զինվորի դի՝ ծառից կախված վիճակում. ՊՆ
Հայտնաբերվել է զինվորի դի՝ ծառից կախված վիճակում. ՊՆ
Զոհված զինծառայողի մեդալը հարազատներին է հանձնել ոչ թե տաքսու վարորդը, այլ լեյտենանտ Էդգար Ապրեսյանը․ ՊՆ-ն պարզաբանում է
Զոհված զինծառայողի մեդալը հարազատներին է հանձնել ոչ թե տաքսու վարորդը, այլ լեյտենանտ Էդգար Ապրեսյանը․ ՊՆ-ն պարզաբանում է
Թուրքիայում որոշել են ԱԹՍ-ների կանադական համակարգերը տեղականով փոխարինել․ «Ռազմինֆո»
Թուրքիայում որոշել են ԱԹՍ-ների կանադական համակարգերը տեղականով փոխարինել․ «Ռազմինֆո»
Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով ԵԽ-ում տեղի կունենա հատուկ քննարկում
Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցերով ԵԽ-ում տեղի կունենա հատուկ քննարկում
ՀՀ ՊՆ-ն` զինծառայողների անհետացման մասին
ՀՀ ՊՆ-ն` զինծառայողների անհետացման մասին