Հայաստան
ՃՈ-ն հորդորում է տուգանքի գումարը վճարել օրենքով նախատեսված 30-օրյա ժամկետներում
ՃՈ-ն հորդորում է տուգանքի գումարը վճարել օրենքով նախատեսված 30-օրյա ժամկետներում 20/01/2021 22:50

ՃՈ-ն հորդորում է տուգանքի գումարը վճարել օրենքով նախատեսված 30-օրյա ժամկետներում

բեռնափոխադրում

Ճանապարհային ոստիկանությունը հայտնում է. «Վերջին շրջանում էականորեն ավելացել են Ճանապարհային ոստիկանությունում ստացվող դիմումները՝ կապված վճարված վարչական ակտերը ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկելու հետ, որոնցով հարուցված կատարողական վարույթներով գանձվել են կատարողական ծախսեր, արգելանքներ կիրառվել բանկային հաշիվների նկատմամբ։

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դեպքերի գերակշիռ մասով վճարումները կատարված են եղել օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո, ինչով էլ պայմանավորված՝ վարչական ակտերի հասցեատերերի համար առաջացրել են վերը նշված բացասական իրավական հետևանքները։

Նման իրավիճակներից խուսափելու, հնարավոր անբարենպաստ իրավական հետևանքներից և լրացուցիչ անհարմարություններից զերծ մնալու նպատակով հորդորում ենք վարչական ակտերի պահանջները կատարել և տուգանքի գումարը վճարել օրենքով նախատեսված 30-օրյա ժամկետներում»։

Այլ հոդվածներ
Մարդու իրավունքների պաշտպանը նոր ապացույցներ է հրապարակել Ադրբեջանի նախագահի խոսքից՝ որպես հայատյացության դրսևորում
Մարդու իրավունքների պաշտպանը նոր ապացույցներ է հրապարակել Ադրբեջանի նախագահի խոսքից՝ որպես հայատյացության դրսևորում
Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. հայրը տեղում մահացել է, որդու կյանքի համար բժիշկները պայքարում են
Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. հայրը տեղում մահացել է, որդու կյանքի համար բժիշկները պայքարում են
Ձնծաղիկներ էր նվիրում միշտ, ու Սահյան էինք կարդում. 80 գարուն տեսած Լուսիկ տատի պատմությունը
Ձնծաղիկներ էր նվիրում միշտ, ու Սահյան էինք կարդում. 80 գարուն տեսած Լուսիկ տատի պատմությունը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Կողոպտել են հրամանատար Աշոտ Մինասյանի տունը, տարել նրա ու նրա զոհված եղբոր շքանշանները
Կողոպտել են հրամանատար Աշոտ Մինասյանի տունը, տարել նրա ու նրա զոհված եղբոր շքանշանները