Հայաստան
Մերկասառույցի պատճառով ՀՀ ՊՆ УАЗ մակնիշի ավտոմեքենան հայտնվել է ձորում
Մերկասառույցի պատճառով ՀՀ ՊՆ УАЗ մակնիշի ավտոմեքենան հայտնվել է ձորում 20/01/2021 18:19

Մերկասառույցի պատճառով ՀՀ ՊՆ УАЗ մակնիշի ավտոմեքենան հայտնվել է ձորում

բեռնափոխադրում

Այսօր՝ հունվարի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում УАЗ մակնիշի ավտոմեքենան Քաջարան քաղաքի վարչական տարածքի՝ ժողովրդին հայտնի «Արջի» արձանի հարևանությամբ, ճանապարհին առկա ձյան ու մերկասառույցի պատճառով՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, մոտ 60 մետր սահելով, հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է ֆոտոլագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեքենայում գտնվող 50-ամյա Կարեն Կարապետյանը, 42-ամյա Համբարձում Թովմասյանը և 61-ամյա Ռոման Արծրունովը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափովել «Կապան» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։ Հիվանդանոց տեղափոխվածները ՀՀ ՊՆ ծառայողներ են։ Ոստիկանությունն ու Ռազմական ոստիկանությունը պարզում են վարորդի ինքնությունը։

Այլ հոդվածներ
Մարդու իրավունքների պաշտպանը նոր ապացույցներ է հրապարակել Ադրբեջանի նախագահի խոսքից՝ որպես հայատյացության դրսևորում
Մարդու իրավունքների պաշտպանը նոր ապացույցներ է հրապարակել Ադրբեջանի նախագահի խոսքից՝ որպես հայատյացության դրսևորում
Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. հայրը տեղում մահացել է, որդու կյանքի համար բժիշկները պայքարում են
Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. հայրը տեղում մահացել է, որդու կյանքի համար բժիշկները պայքարում են
Ձնծաղիկներ էր նվիրում միշտ, ու Սահյան էինք կարդում. 80 գարուն տեսած Լուսիկ տատի պատմությունը
Ձնծաղիկներ էր նվիրում միշտ, ու Սահյան էինք կարդում. 80 գարուն տեսած Լուսիկ տատի պատմությունը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Կողոպտել են հրամանատար Աշոտ Մինասյանի տունը, տարել նրա ու նրա զոհված եղբոր շքանշանները
Կողոպտել են հրամանատար Աշոտ Մինասյանի տունը, տարել նրա ու նրա զոհված եղբոր շքանշանները