Համացանց
«Ամենայն հայոց կաթողիկոսը չի՞ կարող հայ ռազմագերիների հարցով դիմել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին». Վահրամ Աթանեսյան
«Ամենայն հայոց կաթողիկոսը չի՞ կարող հայ ռազմագերիների հարցով դիմել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին». Վահրամ Աթանեսյան 14/01/2021 23:13

«Ամենայն հայոց կաթողիկոսը չի՞ կարող հայ ռազմագերիների հարցով դիմել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին». Վահրամ Աթանեսյան

բեռնափոխադրում

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ե՞րբ են հանձնվել Խծաբերդը և Հին թաղերը: Ե՞րբ են գերեվարվել հայ 62 զինծառայողները: Նրանք ժամկետայիննե՞ր են, պահեստազորայիննե՞ր, թե՞ կամավորականներ: Եվ ինչո՞ւ ՊԲ հրամանատարությունը, Հայաստանի ՊՆ-ն նրանց տարհանման անհապաղ, անհետաձգելի քայլեր չի ձեռնարկել: Ամեն ինչ պետք է անել, որպեսզի նրանք հնարավորինս շուտ հայրենադարձվեն: Բայց նաև պատասխանատվության չպե՞տք է ենթարկվեն 62 զինվորականի ճակատագրի նկատմամբ անտարբեր գտնված պաշտոնատար անձինք: Մեր հայրենակիցների ճակատագիրն ինչո՞ւ պիտի կախված լինի միայն Ադրբեջանից: Ռուսաստանը համաձայնագրի միջնորդ չէ, կողմ է, այսինքն՝ ունի պարտավորություն: Ի վերջո, կան ռազմագերիների և պատանդների հարցերով միջազգային կառույցներ: Հայաստանն ինչո՞ւ չի դիմում նրանց: Ինչ-որ պարտավորվածությամբ կաշկանդվա՞ծ է: Մոտ տասը տարի առաջ հայկական դիրքերում էր մնացել ադրբեջանցի պայմանագրային զինծառայող Մուբարիզ Իբրահիմովի դիակը: Հարցը կարգավորվեց ռուս ուղղափառ եկեղեցու միջնորդությամբ՝ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի խնդրանքով: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք, Ամենայն հայոց կաթողիկոսը չի՞ կարող հայ ռազմագերիների հարցով դիմել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին՝ միջնորդելու, որ Ադրբեջանի հոգևոր առաջնորդն իր երկրի իշխանությանը մարդասիրական հորդոր անի»:

Այլ հոդվածներ
«Ես պիտի աղաչեմ՝ որպես հայ մայր, կին, քաղաքացի, որ նա հեռանա». Հասմիկ Պապյան
«Ես պիտի աղաչեմ՝ որպես հայ մայր, կին, քաղաքացի, որ նա հեռանա». Հասմիկ Պապյան
«Թերուս Նիկոլն ու իր թիմակիցներն այդ հիմար թեզն առաջ տանելով մի քանի հարց են լուծում». Գագիկ Համբարյան
«Թերուս Նիկոլն ու իր թիմակիցներն այդ հիմար թեզն առաջ տանելով մի քանի հարց են լուծում». Գագիկ Համբարյան
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը լրտեսություն է արել հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի. Mediaport
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարը լրտեսություն է արել հօգուտ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի. Mediaport
«Մայրե՛ր, երախտապարտ ենք». Նազենի Հովհաննիսյան
«Մայրե՛ր, երախտապարտ ենք». Նազենի Հովհաննիսյան
Բավակա՛ն է, դուք արդեն տրորում եք մարդկային ցավն ու իր որդուն սպասող մոր վրա ղումար եք խաղում․Ն․ Զոհրաբյան
Բավակա՛ն է, դուք արդեն տրորում եք մարդկային ցավն ու իր որդուն սպասող մոր վրա ղումար եք խաղում․Ն․ Զոհրաբյան