Արցախ
«Արցախցիների՝ Կառավարության կողմից հաստատված աջակցության ծրագրերում տեղի են ունեցել փոփոխություններ»․ Մեսրոպ Առաքելյան
«Արցախցիների՝ Կառավարության կողմից հաստատված աջակցության ծրագրերում տեղի են ունեցել փոփոխություններ»․ Մեսրոպ Առաքելյան 13/01/2021 22:30

«Արցախցիների՝ Կառավարության կողմից հաստատված աջակցության ծրագրերում տեղի են ունեցել փոփոխություններ»․ Մեսրոպ Առաքելյան

բեռնափոխադրում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի՛ արցախցիներ, Կառավարության կողմից հաստատված աջակցության ծրագրերում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնց վերաբերյալ ներկայացնում եմ որոշ տեղեկություններ և պարզաբանումներ։
Թեև աջակցության ծրագրերի պոտենցիալ շահառուները գրեթե ամբողջությամբ դիմել են, և որոշ ծրագրերով շահառուների 95 տոկոսից ավելին արդեն իսկ փաստացի աջակցություն է ստացել, այնուամենայնիվ, դեռևս կան քաղաքացիներ, որոնք դիմելիս խնդիրներ են ունենում, ուստի տեղեկացնում եմ․
• Արցախում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող աջակցության (68.000 դրամ+15.000 դրամ սեփականություն չունենալու դեպքում), կորցրած բնակավայրերում հաշվառված քաղաքացիների աջակցության (300.000 դրամ յուրաքանչյուր քաղաքացուն), ավերածությունների և այլ պատճառներով կացարանը կորցրած բնակիչների աջակցության (250.000 դրամ յուրաքանչյուր քաղաքացուն) ծրագրերով դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվում է մինչև 2021 թ․ հունվարի 27-ը։
• Հայաստանում և Արցախում արցախցիներին հյուրընկալելու միջոցառման (յուրաքանչյուր չափահաս անձի համար՝ 30.000 դրամ Հայաստանում և 45.000 դրամ՝ Արցախում) դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվում է մինչև 2021թ․ հունվարի 20-ը։
• Ծրագրերի շահառու դառնալու համար Հայաստանում կամ Արցախում 16.11.2020 թ․ գտնվելու պահանջը հանվել է․ այն որոշ դեպքերում մերժման հիմք է հանդիսացել։
• Արցախում հաշվառված լինելու պահանջի ժամկետը (16.11.2020թ)․ ևս հանվել է, ինչը հնարավորություն կտա դառնալ ծրագրերի շահառու՝ այս պահին հաշվառվելով Արցախում։
Հայցելով այս հիմքերով աջակցության ծրագրերում չընդգրկված քաղաքացիների ներողամտությունը՝ տեղեկացնում եմ․
• Այն քաղաքացիները, որոնց դիմումը մերժվել է Հայաստանում կամ Արցախում գտնվելու պահանջի տեխնիկական սխալի պատճառով, կարող են նորից դիմել։
• Արցախի հաշվառում չունենալու պատճառով ծրագրերին չդիմած քաղաքացիները կարող են դիմել հաշվառման անձնագրային կենտրոններ (Հայաստանում գտնվելու դեպքում առաջիկայում հնարավորություն կլինի հաշվառման համար դիմել նաև Հայաստանի անձնագրային կենտրոններ):
Ի դեպ, Արցախում հաշվառված լինելը ոչ միայն այս, այլ նաև հետագա ծրագրերի համար պարտադիր պայման է հանդիսանալու, ուստի, խնդրում ենք, հաշվառման հարցում լինել հետևողական։
Եթե, այդուհանդերձ, կլինեն դեպքեր, որոնք մերժման հիմք կհանդիսանան, կարող եք դիմում լրացնել online.ssa.am կայքի դիմում-բողոքների բաժնում․ դիմումներն Արցախի մեր գործընկերներն անհատապես են քննարկում։
Արցախի կառավարության կողմից նախարարությունն ամենօրյա պարբերականությամբ դեռևս չմշակված դիմումների վերաբերյալ տեղեկատվություն է ստանում, ինչի հիման վրա իրականացվում է աջակցության փաստացի տրամադրում։
Վստահեցնում եմ՝ Արցախի մեր գործընկերների հետ ամենօրյա աշխատանքով արվում է ամենը՝ պատերազմից հետո առաջացած սոցիալական խնդիրներին հնարավորինս արագ և արդյունավետ լուծումներ տալու ուղղությամբ»։

Այլ հոդվածներ
Արցախը երկար ժամանակով կլինի ռուսական մի նահանգ. Այսօր Հայաստանն ուղղակի Արցախը հանձնել է Ռուսաստանին. Հեքեքյան
Արցախը երկար ժամանակով կլինի ռուսական մի նահանգ. Այսօր Հայաստանն ուղղակի Արցախը հանձնել է Ռուսաստանին. Հեքեքյան
Արցախի կառավարությունը կփոխհատուցի ուսանողների ուսման վարձավճարները
Արցախի կառավարությունը կփոխհատուցի ուսանողների ուսման վարձավճարները
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Զարեհ Սինանյանը կգործուղվի Արցախ
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Զարեհ Սինանյանը կգործուղվի Արցախ
Արցախում պետությունը գործատուներին կփոխհատուցի վարձու աշխատողների եկամտահարկը
Արցախում պետությունը գործատուներին կփոխհատուցի վարձու աշխատողների եկամտահարկը
«Արցախում պետական և տեղական կառավարման համակարգը նմանվում է սատկած, նեխած և փտած կենդանու լեշի»․ Ա․ Ղարամյան
«Արցախում պետական և տեղական կառավարման համակարգը նմանվում է սատկած, նեխած և փտած կենդանու լեշի»․ Ա․ Ղարամյան