Համացանց
«Նրա ջանքերով կոծկվեցին բազմաթիվ զինվորական հանցագործություններ». Ավետիք Իշխանյան
«Նրա ջանքերով կոծկվեցին բազմաթիվ զինվորական հանցագործություններ». Ավետիք Իշխանյան 13/01/2021 16:36

«Նրա ջանքերով կոծկվեցին բազմաթիվ զինվորական հանցագործություններ». Ավետիք Իշխանյան

բեռնափոխադրում

«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեպի իրավական պետություն

Տարածված տեղեկությունը հաստատվեց՝ ԲԴԽ թափուր տեղի թեկնածու է առաջադրվում Գագիկ Ջհանգիրյանը։ Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ նա «կընտրվի»։ Իհարկե, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների անդամները խրոխտ հարցեր կտան և բոցաշունչ ելույթներ կունենան, ապա, հավանաբար չեն մասնակցի քվեարկությանը, բայց․․․ի՞նչ, սահմանադրությամբ նախատեսված «որակյալ մեծամասնությունը» «Նիկոլի քայլի» ձեռքում է։

Հաջորդ քայլով կսկսվեն «օրինական» կարգով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ ճնշումներն ու հետապնդումները։ Եվ շուտով Գագիկ Ջհանգիրյանը կդառնա, ներեցեք «կընտրվի» ԲԴԽ նախագահ։

Տեղեկանք․ Գագիկ Ջհանգիրյանը 1995թ․ եղել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահը։ Իրականում, բոլորին է հայտնի, որ ԿԸՀ նախագահ Ռոբերտ Ամիրյանը ոչինչ չէր որոշում և ԿԸՀ-ի տեր ու տնօրենն իրականում Գագիկ Ջհանգիրյանն էր։ Եվ հենց 1995թ․ սկիզբ դրվեց ընտրակեղծիքների արատավոր պրակտիկային։ Լավագույնս իրականացնելով «ընտրությունները»՝ հետագայում Ջհանգիրյանը նշանակվեց զինվորական դատախազ։ Այդ տարիներին նրա ջանքերով կոծկվեցին բազմաթիվ զինվորական հանցագործություններ։ Հայտնի են բազմաթիվ խոշտանգումներով «ձեռք բերված» ապացույցներ, նրա պաշտոնավարման տարիներին։ Միայն հայտնի «Մատաղիսի» գործը կարծում եմ՝ բավարար է։ Հետագայում, նշանակվելով գլխավոր դատախազի տեղակալ, պահպանեց «քաղաքական չեզոքությունը» և 2008թ․ միացավ քաղաքական ընդդիմությանը։ 2012թ․արդեն որպես դասական քաղաքական գործիչ դարձավ պատգամավոր։ Այսպիսով, Գագիկ Ջհանգիրյանի ԲԴԽ անդամի թեկնածությունը լիովին համապատասխանում է իրավաբան գիտնականի բարձր կոչմանը, զերծ քաղաքական գործունեությունից, անբասիր կենսագրությամբ, զերծ կոռուպցիայից և ամենակարևորը՝ բացարձակապես որևէ կապ չունենալով «նախկին, հանցավոր, թալանչի» ռեժիմի հետ»։

 
 

Այլ հոդվածներ
«Այ էս ա Փաշինյանի մեղքը». Միքայել Նահապետյան
«Այ էս ա Փաշինյանի մեղքը». Միքայել Նահապետյան
Ռուսական կողմում կա կուտակված 820 բեռնատար
Ռուսական կողմում կա կուտակված 820 բեռնատար
«Էս ինչե՞ր ա խոսում էս մարդը». Սամվել Մարտիրոսյան
«Էս ինչե՞ր ա խոսում էս մարդը». Սամվել Մարտիրոսյան
Ադրբեջանը լեհ գործիչ Թոմաշ Լեխ Բուչիչին 50000 դոլար է առաջարկել լռության դիմաց
Ադրբեջանը լեհ գործիչ Թոմաշ Լեխ Բուչիչին 50000 դոլար է առաջարկել լռության դիմաց
«Գերագույն գլխավոր վախկոտը ԱԺ-ում զրահաբաճկո՞ն է կրում». Ռոբերտ Մակարյան
«Գերագույն գլխավոր վախկոտը ԱԺ-ում զրահաբաճկո՞ն է կրում». Ռոբերտ Մակարյան