«Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու է Նախիջևանն այդքան կարևոր մեզ համար». Հայկ Գրիգորյան
«Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քարտեզին եթե նայեք, կտեսնեք, թե որքան անիմաստ է պնդումը, որ Հայաստան-Ադրբեջան հաղորդակցական ուղիների վերագործարկումը Երևանի համար դեպի Ռուսաստան ու Իրան ճանապարհ կբացի։ Մենք ունենք սահման Իրանի հետ, որով անցնում է մեր կապը։ Եթե խոսքը երկաթուղու մասին է, ապա ավտոճանապարհը նույն դերը կատարում է, և ոչ ոք չէր խանգարում վերջին 3 տարում կամ վերջին 30 տարում այդտեղով երկաթգիծ կառուցել։ Ինչ մնում է Երևանից Նախիջևանով, Բաքվով Ռուսաստան երկաթգծին, ապա դա Վրաստանով ավտոճանապարհը երկարացնում է մոտ երեք անգամ։ Չեմ կարծում, թե շահավետ է լինելու։ Իսկ ամենակարևորը՝ այս ամենը շատ լավ հասկանում են սրանք, բայց ժողովրդին համոզում են, թե սա հայանպաստ է, իրականում սա միայն ձեռնտու է Ադրբեջանին, որ կապ է ունենում Նախիջևանի հետ։ Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու է Նախիջևանն այդքան կարևոր մեզ համար։ Այն Սյունիքի ու Արցախի նման մի բան է։ Առանց այս երեքը հայկական լինելու՝ մենք զարգանալ չենք կարող»։ |