Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը ԼՂ հարցով նոր հայտարարություն են ստորագրել
11/01/2021 19:25
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը ԼՂ հարցով նոր հայտարարություն են ստորագրել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ալիևի և Փաշինյանի հետ հանդիպման արդյունքում Ղարաբաղի զարգացման մասին համատեղ հայտարարություն է ստորագրվել: Ռուսաստանի նախագահը շատ կարևոր և օգտակար է համարել Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումը: Նրա խոսքով՝ կողմերը կարողացել են համաձայնության գալ և համատեղ հայտարարություն ստորագրել՝ տարածաշրջանում իրավիճակի զարգացման վերաբերյալ։ «Նկատի ունեմ տնտեսական կապերի զարգացման ուղղությամբ կոնկրետ քայլերը։ Այդ նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ, որը կգլխավորեն 3 կառավարությունների փոխվարչապետերը»,- ասել է նա։