Հարցազրույցներ
Դա կարող է անցնել միայն հանցագործ պետության հանցագործ մտածելակերպ ունեցող նախագահի մտքով
Դա կարող է անցնել միայն հանցագործ պետության հանցագործ մտածելակերպ ունեցող նախագահի մտքով 07/01/2021 22:30

Դա կարող է անցնել միայն հանցագործ պետության հանցագործ մտածելակերպ ունեցող նախագահի մտքով

բեռնափոխադրում

Lragir.am-ի հարցերին պատասխանում է իրավապաշտպան, նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը

 

Տիկին Ալավերդյան, Ադրբեջանը ձգձգում է գերիների փոխանակման գործընթացը, օրերս էլ Ալիևը հայտարարեց, որ իրենց մոտ գտնվող գերիների մի մասը «ահաբեկիչներ» են։ Այսինքն՝ Ադրբեջանը մտադի՞ր չէ վերադարձնել նրանց։ Ի՞նչ պետք է անել այս հարցը լուծելու համար։

Այն, որ դա բարբաջանք է Իլհամ Ալիևի կողմից, այստեղ երկու կարծիք լինել չի կարող։ Ինչո՞ւ, որովհետև սա մարդկության պատմության մեջ առաջին պատերազմը չէ և, այո, պատահում են դեպքեր, երբ հայտարարելով զինդադար, այս կամ այն տարածքներում մնում են հակառակորդի զինվորները։ Եվ նրանց հայտարարել հանցագործներ` դա կարող է անցնել միայն հանցագործ պետության հանցագործ մտածելակերպ ունեցող նախագահի մտքով։

Երկրորդ, մենք այս հարցում մեզ էլ պետք է անդրադառնանք և տեսնենք, թե ինչ է տեղի ունեցել հայկական կողմից։ Հայկական կողմը՝ տվյալ դեպքում հանձինս Նիկոլ Փաշինյանի, այդ տխրահռչակ եռակողմ հայտարարությունն է ստորագրել, որում ոչ գրավոր, կարծում եմ՝ նաև ոչ էլ բանավոր չի եղել մի պայման, որ այն մարդիկ, ովքեր դեռ գտնվում էին մարտի դաշտում, նրանց այդ տարածքներից դուրս հանելու համար անհրաժեշտ է ինչ-որ ժամանակ։ Եթե դու գործ ունես այնպիսի հանցագործ պետության հետ, ինչպիսին Ադրբեջանն է, իսկ մենք ունենք բազմաթիվ ապացույցներ, այդպիսի պայման պետք է գրավոր տեղ գտներ կամ գոնե բանավոր։

Բայց մենք տեսնում ենք, որ ուրիշ բանավոր պայմանավորվածություններ կան, ինչպես վկայում է Նիկոլ Փաշինյանը, օրինակ, առանց դելիմիտացիայի սահմանների դեմարկացիա է անցկացվում։ Դա ապացուցում է, որ ոչ միայն տեղի է ունեցել սխալ, այլև մինչ այսօր այդպիսի մի պայման կամ խնդրանք Ռուսաստանի միջնորդությամբ դարձյալ չի եղել։ Եվ այդ գործողությունների մեջ, անշուշտ, կան ծանր հանցագործությունների հատկանիշներ։

Հիմա ի՞նչ պետք է անել։ Նախ ես ասեմ, որ այպիսի դեպքերում զուտ մեկ պետության միջամտությամբ, անգամ եթե խաղաղապահ ուժերը ներկայացնող պետության մասին է խոսքը, գործը կարող է գլուխ չգալ, որովհետև եռակողմ փաստաթուղթը ստորագրվել է առանց իմ ասած կետերի։ Դա նշանակում է, որ, օրինակ, Ռուսաստանն այնքան էլ չունի հնարավորություններ նոր պայմաններ դնելու։ Դա նշանակում է, որ Հայաստանի Արգործնախարարությունը պետք է աշխատի բոլոր խողովակներով։ Եթե կան դաշնակից պետություններ, նրանց ղեկավարների ու այլ մարմինների միջոցով, որոնք ավելի լավ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, ովքեր շատ կախվածություն չունեն թուրք-ադրբեջանական  միությունից, նրանց պարտադրանքով, պահանջներով պետք է խնդրին լուծում տրվի։ Ադրբեջանի կողմից տեղի են ունենում միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ ոտնահարումներ։ Այդպիսի միջազգային փաստաթուղթ կա, որտեղ թվարկվում են այդ հանցագործությունները։

Նախորդ տարեվերջին ադրբեջանական վերահսկողության տակ մնացած տարածքներում վեց զինծառայողների սպանության մասին տեղեկություն եղավ, այդ լուրերը կարծես հաստատվում են։ Այսինքն՝ հրադադարից հետո ադրբեջանական կողմը բացահայտ սպանում է հայ զինծառայողներին։

90-ականներին ես հանդես եմ եկել մի ասուլիսով, որի անվանումը դրել եմ «մարդաորս հայերի հանդեպ»։ Այսինքն՝ դա տեղի էր ունենում նաև 90-ականներին, գնացքներից էին հանում, գնում էին այլ պետություններից էին առևանգում հայերին։ Հիմա այդ որսը շատ ավելի դաժան պայմաններում է տեղի ունենում։ Նրանք արդեն իրենց կողմից գերեվարված մարդկանց ոչ միայն ուղղակի սպանում են, ես ներողություն եմ խնդրում, բայց նախքան սպանելը նրանց հանդեպ դաժան վերաբերմունք են դրսևորում։ Լինում են, իհարկե, բացառություններ, երբ գերությունից վերադարձած անձն ասում է, որ իրեն լավ են վերաբերվել։ Բայց ընդհանուր առմամբ, Ալիևի այն հայտարարությունը, որ հայկական կողմն իբր թե դիվերսիոն հարձակում է իրականացրել Հադրութի շրջանում, որևէ իրական հիմք չունի։ Դա նշանակում է, որ ադրբեջանական կողմը սպանվածներին ներկայացնում է որպես դիվերսանտներ; Այնինչ, դա  միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ ոտնահարում է, երբ գերեվարված անձի նկատմամբ դաժան վերաբերմունք են ցուցաբերում կամ սպանում։

Եվ այս պայմաններում մտածել, որ մեկ օղակը, այն է՝ ՄԻԵԴ-ը բավարար է, որ մենք կարողանանք հետ վերադարձնել գոնե ողջ մնացածներին, դա միամտություն է։ Դրա համար այստեղ պետք են շատ մեծ ջանքեր՝ պետական ու դիվանագիտական մակարդակով։ Իմ ասած տարբերակը՝ պետություններին դիմելու միջոցով գերիներին վերադարձնելու գորրծընթացը շատ ավելի արագ կարող է տեղի ունենալ, իսկ Եվրոպական դատարանի միջոցով դա բավական երկար տևող գործընթաց է։ Այստեղ միակ հույսն այն է, որ որքան մարդու տեսել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները, գոնե նրանց կյանքի հանդեպ վտանգն այնքան մեծ չի լինի։ Բայց նրանց, ում չեն տեսել, նրանք մնում են ամենավտանգված գոտում։

Այլ հոդվածներ
Իմ տվյալներով 20-ից ավելի մարդ է բերման ենթարկվել ու ձերբակալվել. Մեծ մասին տարել են անհայտ ուղղությամբ․ Վահե Հակոբյան
Իմ տվյալներով 20-ից ավելի մարդ է բերման ենթարկվել ու ձերբակալվել. Մեծ մասին տարել են անհայտ ուղղությամբ․ Վահե Հակոբյան
«Ես հայտարարում եմ պաշտոնապես հիմա մի հատ բան»․ Միքայել Մինասյան
«Ես հայտարարում եմ պաշտոնապես հիմա մի հատ բան»․ Միքայել Մինասյան
«Մենք այս պահին չունենք գործող Սահմանադրական դատարան». Ռուբեն Մելիքյան
«Մենք այս պահին չունենք գործող Սահմանադրական դատարան». Ռուբեն Մելիքյան
«Չեմ պատրաստվում մեկնաբանել ամեն մեկի ասածը». Ալեն Սիմոնյանը՝ իր հարցազրույցում հնչեցրած հայտարարության մասին
«Չեմ պատրաստվում մեկնաբանել ամեն մեկի ասածը». Ալեն Սիմոնյանը՝ իր հարցազրույցում հնչեցրած հայտարարության մասին
Արմեն Սարգսյանի հարցազրույցը՝ Financial Times պարբերականին
Արմեն Սարգսյանի հարցազրույցը՝ Financial Times պարբերականին