Հայաստան
Շիրակի փոխմարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել
Շիրակի փոխմարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել 30/11/2020 21:56

Շիրակի փոխմարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել

բեռնափոխադրում

Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Հարգելի ընկերներ ու գործընկերներ։ Հաշվի առնելով երկրում ստեղված աղետալի ու օրհասական վիճակը, գիտակցելով, որ ազգի, ազգային պետության կայացման գերնպատակը վեր է անհատական, խմբակային, քաղաքական և այլ նմանատիպ շահերից, որոշում եմ կայացրել հրաժարվել մարզպետի տեղակալի (փոխմարզպետի) իմ պաշտոնից։ Այս պաշտոնը պետականաշինության, ռեֆորմների, քաղաքական որոշումների կայացման որևէ լծակ իր մեջ չի պարունակում, միաժամանակ կաշկանդելով իմ գաղափարական, քաղաքացիական ազատ գործունեությունը։ Հասկանում եմ, որ նախկին ու ներկա, սև ու սպիտակ, կուսակցական ու կլանային բաժանումները մշտապես մասնատելով, պառակտելով ազգային ամբողջականությունը, չեն լուծել և չեն էլ կարող լուծել մեր առջև ծառացած խնդիրները, այդ իսկ պատճառով այժմ իմ ողջ կարողությունները ներդնելու եմ ազգային ինքնության և դրա հիմք հանդիսացող ազգային արժեհամակարգի վրա հիմնված նոր պետականության կերտման աշխատանքներին։ Միաժամանակ շնորհակալություն եմ հայտնում բոլոր իմ գործընկերներին, ովքեր այս ընթացքում վստահել էին ինձ ու որոնց հետ աշխատել եմ՝ փորձելով օգտակար լինել Հայաստանի Հանրապետությանը։ Իրավիճակը ստիպում է մեզ գնալ արմատական փոփոխությունների, փոխմարզպետի պաշտոնից հրաժարումը ոչ թե պատասխանատվությունից խուսափելու ձև է, այլ ընդհակառակը՝ պատասխանատվություն ստանձնելու և ստեղված իրավիճակից հաղթական ելքեր ու քայլեր գտնելու այլընտրանք չունեցող միջոց։
     Աստված մեզ օգնական, ամեն ինչ դեռ առջևում է»։

Այլ հոդվածներ
 «Նիկոլին հարցրեք». Խաչատուրովը՝ պատերազմում պարտվելու մասին
«Նիկոլին հարցրեք». Խաչատուրովը՝ պատերազմում պարտվելու մասին
«Վերացնել դավաճանին» գրությամբ թռուցիկներ՝ Երևանում
«Վերացնել դավաճանին» գրությամբ թռուցիկներ՝ Երևանում
Միջազգային ճնշումն աճում է, Ադրբեջանը կհասկանա գերիների հարցի հրատապ լուծման անհրաժեշտությունը. ՀՀ ԱԳՆ
Միջազգային ճնշումն աճում է, Ադրբեջանը կհասկանա գերիների հարցի հրատապ լուծման անհրաժեշտությունը. ՀՀ ԱԳՆ
«Այս տարի բանակի տոնը դիմավորում ենք պատերազմի ողբերգական հետևանքների ցավը մեր հոգում». Գարեգին Բ
«Այս տարի բանակի տոնը դիմավորում ենք պատերազմի ողբերգական հետևանքների ցավը մեր հոգում». Գարեգին Բ
Այսօր Հայոց բանակի օրն է
Այսօր Հայոց բանակի օրն է