«Հազարավոր զոհվածների արյամբ ստացան էն, ինչ 30 տարի տենչում էին». համացանցը քննարկում է «շորհակալություն Ռուսաստան» պաստառը
Ինչպես հայտնել էինք, Ստեփանակերտում հանրակրթական առաջին դպրոցը վերսկսել է ուսումնական գործընթացը: Ռուսական լրատվամիջոցների տարածած լուսանկարներում երևում է, որ դպրոցի շենքին փակցված է «Շնորհակալություն Ռուսաստանին» պաստառը, իսկ երեխաներին տվել են Պուտինի լուսանկարներն ու ռուսական դրոշներ:
Սա համացանցում բուռն քննարկումների առիթ է դարձել: