Արցախ
1 օրում Արցախ է վերադարձել ավելի քան 2000 մարդ
1 օրում Արցախ է վերադարձել ավելի քան 2000 մարդ 25/11/2020 23:50

1 օրում Արցախ է վերադարձել ավելի քան 2000 մարդ

բեռնափոխադրում

1 օրում ռուս խաղաղապահների աջակցությամբ Հայաստանի տարածքից Արցախ է վերադարձել ավելի քան 2000 մարդ, հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
     «Նախկին բնակության վայրեր է վերադարձել շուրջ 15000 բնակիչ։ Նրանք ավելի վաղ ստիպված են եղել լքել իրենց տները Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների պատճառով»,- ասել Է Կոնաշենկովը չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ:
     Նա նաև հայտնել է, որ տարածաշրջանում հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:
     ՌԴ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ ռուս խաղաղապահները շարունակում են իրականացնել իրենց առաջադրված խնդիրները։
     «Շուրջօրյա մոնիթորինգն ու հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողությունն իրականացվում է 23 դիտակետերում»,- ասել է Կոնաշենկովը:

Այլ հոդվածներ
Ջալալ Հարությունյանի եղբայրը Արցախում նոր պաշտոն է ստացել
Ջալալ Հարությունյանի եղբայրը Արցախում նոր պաշտոն է ստացել
Արցախում ականազերծել են շուրջ 747,3 հա տարածք
Արցախում ականազերծել են շուրջ 747,3 հա տարածք
«Վտանգված է նաև Հայաստանի տարածքային ամբողջականությունը». Արտակ Զաքարյան
«Վտանգված է նաև Հայաստանի տարածքային ամբողջականությունը». Արտակ Զաքարյան
Արցախ է վերադարձել 51 հազար 408 մարդ
Արցախ է վերադարձել 51 հազար 408 մարդ
Կարեն Սարգսյանը կղեկավարի Արցախի ՆԳՆ-ը․ #Wargonzo
Կարեն Սարգսյանը կղեկավարի Արցախի ՆԳՆ-ը․ #Wargonzo