Հրդեհ Ստեփանակերտում. տուժածներ չկան
ԱՀ Ստեփանակերտի Հեքիմյան 64/39 բնակարանում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱՀ ԱԻՊԾ մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման ստորաբաժանման օպերատիվ խումբը:
Նախնական տվյակներով հրդեհը բռնկվել է էլեկտրական ջեռուցող համակարգից: Այս մասին տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Տուժածներ չկան: Հրշեջ փրկարարները ժամանակին մարել են կրակը: