Արցախ
Կապիտան Թորգում Շահբազյանը 120մմ ականանետով անընդհատ ճնշել է հակառակորդին, թույլ չի տվել վերջինիս առաջխաղացումը․ ճանաչենք մեր հերոսներին. ՊԲ
Կապիտան Թորգում Շահբազյանը 120մմ ականանետով անընդհատ ճնշել է հակառակորդին, թույլ չի տվել վերջինիս առաջխաղացումը․ ճանաչենք մեր հերոսներին. ՊԲ 21/11/2020 22:30

Կապիտան Թորգում Շահբազյանը 120մմ ականանետով անընդհատ ճնշել է հակառակորդին, թույլ չի տվել վերջինիս առաջխաղացումը․ ճանաչենք մեր հերոսներին. ՊԲ

Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակը հաղորդագրություն է տարածել․ «Ճանաչենք մեր հերոսներին Հյուսիսային ուղղությամբ ընթացող մարտերի ժամանակ, երկու արդյունավետ հակագրոհներ կազմակերպելիս, անձնական արիություն ու հրամանատարական բարձր ունակություններ է դրսևորել փոխգնդապետ Սերյոժա Սլավիկի Իվանյանը: Ճակատային գծի նույն հատվածում և նույն հակագրոհների ժամանակ, թշնամական 3 տանկ, 3 զրահամեքենա ու 1 հետևակի մարտական մեքենա է ոչնչացրել փոխգնդապետ Արմեն Զարմիկի Վարդանյանը: Հյուսիսային ռազմաճակատում աչքի են ընկել և հակառակորդին մեծ կորուստներ պատճառել նաև փոխգնդապետ Արմեն Վահագնի Մարկոսյանը, Հումբերտ Վովայի Մանուկյանը, մայոր Գոռ Նիկոլայի Նազլուխանյանը, կապիտան Սասուն Արեգի Վարդանյանը: Կապիտան Թորգում Իշխանի Շահբազյանը 120մմ ականանետով անընդհատ ճնշել է հակառակորդին, թույլ չի տվել վերջինիս առաջխաղացումը, մեծ աջակցություն է ցուցաբերել յուրային ուժերին և զգալի կորուստներ պատճառել թշնամուն: Ավագ լեյտենանտ Արտակ Գրիգորիի Եգանյանն ու կրտսեր սերժանտ Էրիկ Կամոյի Պետրոսյանը ակտիվորեն մասնակցել են հյուսիսային ուղղության պաշտպանողական ու հակահարձակողական մարտերին, ձեռք բերել կարևոր փաստաթղթեր, մեծ քանակությամբ զենք ու զինամթերք: Նշված հատվածում թշնամական ուժերը մարտի դաշտում թողել են ավելի քան 40 դիակ: Խմբի կազմով արդյունավետ հետախուզություն իրականացնելու, թշնամական 1 տանկ, 1 ՀՄՄ-3 և 1 զրահափոխադրիչ ոչնչացնելու գործողության ընթացքում աչքի են ընկել պահեստազորայիններ Եղիշե Սամվելի Բոցինյանը, Վարդան Վիլենի Գալստյանը, Հարութ Գառնիկի Մնացականյանը, Բորիս Արմենի Գալստյանը, կրտսեր սերժանտ-պայմանագրային Արմեն Սլավայի Դանիելյանը, ավագ-լեյտենանտ Նարեկ Վարուժանի Հովհաննիսյանը: Փառք մեր հերոսներին»:  

Այլ հոդվածներ
Արցախի հյուսիսը հսկող քաջերը. ֆոտոշարք
Արցախի հյուսիսը հսկող քաջերը. ֆոտոշարք
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտ է վերադարձել ևս 2400 փախստական
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտ է վերադարձել ևս 2400 փախստական
Պետական լիազոր մարմինները պարտավոր են բոլոր լծակները կիրառել անհայտ կորածների ու գերիների հարազատների հետ արդյունավետ հաղորդակցության վարման ուղղությամբ. Բեգլարյան
Պետական լիազոր մարմինները պարտավոր են բոլոր լծակները կիրառել անհայտ կորածների ու գերիների հարազատների հետ արդյունավետ հաղորդակցության վարման ուղղությամբ. Բեգլարյան
Ժամկետային զինծառայողները կապահովվեն 10-օրյա արձակուրդով. պաշտպանության նախարարի հետ հանդիպման մանրամասները
Ժամկետային զինծառայողները կապահովվեն 10-օրյա արձակուրդով. պաշտպանության նախարարի հետ հանդիպման մանրամասները
Ֆիզուլիի շրջանում հակատանկային ականի պայթյունի հետեւանքով 4 ադրբեջանցի է զոհվել
Ֆիզուլիի շրջանում հակատանկային ականի պայթյունի հետեւանքով 4 ադրբեջանցի է զոհվել