Արցախ
Ծանր փորձությունից հետո մենք պետք է շտկենք մեր մեջքը․ Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունի
Ծանր փորձությունից հետո մենք պետք է շտկենք մեր մեջքը․ Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունի 21/11/2020 20:50

Ծանր փորձությունից հետո մենք պետք է շտկենք մեր մեջքը․ Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունի

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 21-ին այցելել է Մարտունի քաղաք և տեղում աշխատանքային խորհրդակցություն անցկացրել: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։ Երկրի ղեկավարը շրջանային պատասխանատուների և քաղաքաշինության նախարարի ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել շրջկենտրոնում, ծանոթացել պատերազմական ավերածություններին և տեղում համապատասխան հանձնարարականներ տվել վերականգնման ու վերանորոգման աշխատանքները շտապ սկսելու առումով: Շրջանի համայնքների ղեկավարների և այլ պատասխանատուների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ընթացքում նախագահն ընդգծել է, որ առաջնահերթորեն պետք է վերականգնել կյանքի բնականոն ընթացքը՝ լուծելով ենթակառուցվածքային բոլոր խնդիրները:  Նախագահի խոսքով՝ ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը հաղթահարելու համար, որպես աջակցություն, Կառավարությունը առաջիկա մեկ տարվա ընթացքում որոշակի սահմանափակումներով կսուբսիդավորի բնակչության կոմունալ ծախսերն, այդ թվում՝ էլեկտրաէներգիան, բնական գազը, ինչպես նաև ֆիքսված, բջջային և ինտերնետ կապի ծառայությունների դիմաց վճարումները: Անհրաժեշտ կահավորումների համար կտրվի նաև կենցաղային տեխնիկա և կահույք: Անդրադառնալով գյուղատնտեսական աշխատանքներին՝ նախագահը նշել է, որ աշնանացանի համար ևս պետական ծրագրով գյուղնախարարությունն այս տարի անվճար կտրամադրի դիզելային վառելիք, հացահատիկի սերմ և պարարտանյութեր:  «Ծանր փորձությունից հետո մենք պետք է շտկենք մեր մեջքը: Արցախը շարունակելու է մնալ իր անկախ կարգավիճակում՝ ունենալով համայն հայության ու Ռուսաստանի Դաշնության գործուն աջակցությունը: Մեր լուսավոր ու երաշխավորված ապագան կառուցելու համար պետք է ուս-ուսի տված առաջ նայենք»,- եզրափակել է Ա. Հարությունյանը: 

Այլ հոդվածներ
Արցախի հյուսիսը հսկող քաջերը. ֆոտոշարք
Արցախի հյուսիսը հսկող քաջերը. ֆոտոշարք
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտ է վերադարձել ևս 2400 փախստական
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտ է վերադարձել ևս 2400 փախստական
Պետական լիազոր մարմինները պարտավոր են բոլոր լծակները կիրառել անհայտ կորածների ու գերիների հարազատների հետ արդյունավետ հաղորդակցության վարման ուղղությամբ. Բեգլարյան
Պետական լիազոր մարմինները պարտավոր են բոլոր լծակները կիրառել անհայտ կորածների ու գերիների հարազատների հետ արդյունավետ հաղորդակցության վարման ուղղությամբ. Բեգլարյան
Ժամկետային զինծառայողները կապահովվեն 10-օրյա արձակուրդով. պաշտպանության նախարարի հետ հանդիպման մանրամասները
Ժամկետային զինծառայողները կապահովվեն 10-օրյա արձակուրդով. պաշտպանության նախարարի հետ հանդիպման մանրամասները
Ֆիզուլիի շրջանում հակատանկային ականի պայթյունի հետեւանքով 4 ադրբեջանցի է զոհվել
Ֆիզուլիի շրջանում հակատանկային ականի պայթյունի հետեւանքով 4 ադրբեջանցի է զոհվել