Հայաստան
Արման Թաթոյանը 4-րդ զեկույցն է ներկայացրել բոլոր դաժանությունների և պատերազմական հանցագործությունների մասին
Արման Թաթոյանը 4-րդ զեկույցն է ներկայացրել բոլոր դաժանությունների և պատերազմական հանցագործությունների մասին 21/11/2020 18:50

Արման Թաթոյանը 4-րդ զեկույցն է ներկայացրել բոլոր դաժանությունների և պատերազմական հանցագործությունների մասին

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ավարտեցինք էթնիկ հայ գերիների ու դիակների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ թվով 4-րդ փակ զեկույցը: Այն 4-րդն է միայն խոշտանգումների ու դաժանությունների հարցերով:

Վերաբերում է նոյեմբերի 4-18-ն ընկած ժամանակահատվածին, իսկ մենք արդեն սկսել ենք 5-րդ զեկույցի պատրաստման աշխատանքները:

Այս զեկույցում կոնկրետ ապացույցներով ցույց են տրված բոլոր դաժանությունները, պատերազմական հանցագործությունները, որ կատարել են ադրբեջանական զինված ուժերը: Այդ ամենը կատարվել է միայն այն բանի համար, որ գերեվարված անձինք էթնիկ հայ են: Այս ամենը նաև Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյացության համակարգված քաղաքականության արդյունք է:

Զեկույցը ապացույցների ու վերլուծությունների ևս մեկ ժողովածու է, որ հաստատում է Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտումների և ցեղասպանության ադրբեջանական քաղաքականության մասին:

Հ.Գ. Նման զեկույցների բովանդակությունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում, հաշվի առնելով ադրբեջանական դաժանությունների ու խոշտանգումների աստիճանը: Այն ամբողջական բովանդակությամբ ներկայացվում է միջազգային մարմիններին, ինչպես նաև Հայաստանի այն պետական մարմիններին, որոնք ունեն այս հարցերով կարևոր գործառույթներ:

 

 

Այլ հոդվածներ
Արգելված զինատեսակների կիրառման գծով միջազգային փորձագետները Հայաստանում են
Արգելված զինատեսակների կիրառման գծով միջազգային փորձագետները Հայաստանում են
Բաղյան փողոցում վրաերթի հետևանքով մահացածի անձը դեռ պարզված չէ
Բաղյան փողոցում վրաերթի հետևանքով մահացածի անձը դեռ պարզված չէ
«5 օր առաջ Սոթքն Արցախին էր սահմանակցում, հիմա՝ Ադրբեջանին». Սոթքի բնակիչները մտահոգ են
«5 օր առաջ Սոթքն Արցախին էր սահմանակցում, հիմա՝ Ադրբեջանին». Սոթքի բնակիչները մտահոգ են
Շիրակի փոխմարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել
Շիրակի փոխմարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել
Կապանի օդանավակայանը մնում է հայկական տարածքում․ հայտարարություն
Կապանի օդանավակայանը մնում է հայկական տարածքում․ հայտարարություն