Տարածաշրջան
Սերգեյ Շոյգուն Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը քննարկել է Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի հետ
Սերգեյ Շոյգուն Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը քննարկել է Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի հետ 21/11/2020 18:10

Սերգեյ Շոյգուն Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը քննարկել է Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի հետ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն վստահ է՝ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման ռեժիմը կպահպանվի նաև առաջիկայում: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը։ Շոյգուն հայտնել է նոյեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը: «Կարծում եմ՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների պատմական հայտարարությունից այնքան էլ շատ ժամանակ չի անցել, սակայն խաղաղապահ ուժերն արդեն այն 23 պահակակետում են, որոնք որոշվել էին»,-նշել է ՌԴ պաշտպանության նախարարը: Նա նաև խոսել է, որ շփման գոտում անվտանգություն ապահովելու նպատակով վերահսկղության տակ են առնվել հիմնական մայրուղիները: Սկսվել է փախստականների վերադարձի գործընթացը: «Մեր աշխատանքն արդյունքներ է տալիս: Այս ընթացքում հրադադարը պահպանվում է, և ես վստահ եմ, որ այդպես կլինի նաև հետագայում»,- ընդգծել է նա։ 

Այլ հոդվածներ
ԱԻՆ. Գեղարքունիքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
ԱԻՆ. Գեղարքունիքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
«Եթե էսօր պիտի տարհանեին, ինչո՞ւ նրանց խաբելով պահեցիք մինչև էսօր». Հակոբ Ճաղարյան
«Եթե էսօր պիտի տարհանեին, ինչո՞ւ նրանց խաբելով պահեցիք մինչև էսօր». Հակոբ Ճաղարյան
Ռուս զինվորականները Ղարաբաղում ոչնչացրել են ևս 100 պայթյունավտանգ առարկա
Ռուս զինվորականները Ղարաբաղում ոչնչացրել են ևս 100 պայթյունավտանգ առարկա
«Ավտոմատներով մտել են մեր տարածք, մեզ ասել՝ դուրս եկեք, սենց բան ո՞վ է տեսել»․ ոսկու հանքի աշխատակից
«Ավտոմատներով մտել են մեր տարածք, մեզ ասել՝ դուրս եկեք, սենց բան ո՞վ է տեսել»․ ոսկու հանքի աշխատակից
Սոթքի ոսկու հանքի աշխատակիցների բողոքի ակցիան` ուղիղ միացմամբ
Սոթքի ոսկու հանքի աշխատակիցների բողոքի ակցիան` ուղիղ միացմամբ