Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ
Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ 21/11/2020 10:12

Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կնոջ՝ Ռիտա Սարգսյանի մահվան կապակցությամբ։Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի անժամանակ մահվան մասին։

 

Որպես «Նվիրիր կյանք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ` տիկին Սարգսյանն իր կարևոր դերակատարումն է ունեցել արյան քաղցկեղի դեմ պայքարող հայ փոքրիկներին աջակցելու գործում` նպաստելով մանկական առողջապահության ոլորտի մի շարք խնդիրների լուծմանը: Նրա գործունեության արդյունքում վերակառուցվել են առողջապահական եւ ուսումնական հաստատություններ։

Տիկին Սարգսյանը նաեւ ծավալել է գնահատելի սոցիալ-հասարակական գործունեություն, խրախուսել մշակութային կյանքի աշխուժացմանը։

Մեր ընտանիքի անունից ցավակցություն եմ հայտնում Սարգսյանների սգակիր ընտանիքին»,- ասված է վարչապետի ուղերձում։ 

Այլ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությունում փոխզիջումների հարցին
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտությունում փոխզիջումների հարցին
Արմեն Սարգսյանը Մոսկվայում հանդիպել է ռուսաստանահայ համայնքի ներկայացուցիչների հետ
Արմեն Սարգսյանը Մոսկվայում հանդիպել է ռուսաստանահայ համայնքի ներկայացուցիչների հետ
Ֆրանսիայի Սենատում մեկնարկել է ԼՂ ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի նախագծի քննարկումը
Ֆրանսիայի Սենատում մեկնարկել է ԼՂ ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի նախագծի քննարկումը
ՌԴ-ն վերահաստատում է աջակցությունը եղբայրական հայ ժողովրդին. վարչապետն ընդունել է ՌԴ կառավարական պատվիրակությանը
ՌԴ-ն վերահաստատում է աջակցությունը եղբայրական հայ ժողովրդին. վարչապետն ընդունել է ՌԴ կառավարական պատվիրակությանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան