Խմբագրական
Ճանաչենք մեր հերոսներին
Ճանաչենք մեր հերոսներին 05/11/2020 17:45

Ճանաչենք մեր հերոսներին

բեռնափոխադրում

Ճանաչենք մեր հերոսներին։ Փոթոյան Ռոմանն է։ Սեպտեմբերի 27-ին՝ ամենաթեժ մարտերից մեկի ժամանակ ընկել է հերոսի մահով հրամանատարի և մարտական ընկերների հետ միասին՝ չանելով ոչ մի քայլ հետ։ Նա անմահացել է, որ մենք ապրենք....
Հերոս Ռոմանի մասին քույրիկն այսպես է ներկայացնում․

Փոթոյան Ռոման Արմենի 2001թ. Ռոմս մանկուց եղել է անչափ բարի, մարդամոտ, սրտացավ, ակտիվ ու չարաճճի։ Այնքան ակտիվ, որ միշտ հասցնում էր լինել բոլոր բակային իրադարձությունների կիզակետում։Դպրոցում սովորում էր միայն այն առարկաները, որոնք սիրում էր, ու միշտ լեզու էր գտնում ուսուցիչների հետ։ Պաշտում էր ընտանիքը ու ամեն բան անում էր, որ իրենով հպարտանանք, ձգտում էր շուտ մեծանալ ու էդպես էլ եղավ, ինքս էլ չգիտեմ ինչպես իմ փոքր Ռոմանը մեծացավ ու այնքան, որ ինձ միշտ թվում էր, որ ես փոքր եմ, իսկ ինքը՝ մեծ։ Երկու արծիվ ունի մորաքույրս՝ Ռոման և Ռուբեն Փոթոյաններ։ Ավագ եղբայրս՝ Ռուբենս, բանակ զորակոչվեց 2018թ. հունվար ամսին՝ պատրաստակամ պաշտպանելու հայրենիքը։ Ռոմանը անհամբեր սպասում էր իր հերթին, ասում էր, որ պարտադիր պիտի ծառայի եղբոր հետ նույն զորամասում։ Ուներ սիրած աղջիկ, նման սեր շատ հազվադեպ է հանդիպում, պիտի նշանվեին, երբ Ռոմանը զորացրվեր։ 2019թ. դեկտեմբերին նա ևս զորակոչվեց Հայկական Բանակ՝ ինքնակամ ընտրելով ԼՂ-ում գտնվող այն զորամասը, որտեղ եղբայրն էր ծառայում։ Երկու եղբայր, 9 ամիս ուս ուսի ծառայեցին և եկավ սեպտեմբերը...երբ Ռոմանս Սեպտեմբերի 16-ին նշում էր իր 19-րդ տարեդարձը դիրքերում, նույնիսկ չէր պատկերացնում, որ շուտով Հերոսանալու է, ու իր ասած ամեն բառ աֆորիզմ է դառնալու։ Սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ անդառնալին...երկու եղբայր առաջնագծում սկսեցին պայքար մղել թշնամու դեմ...շատ թեժ մարտեր էին ընթանում, Ռոմանս հրամանատարի և մի քանի մարտական ընկերների հետ զոհվեց՝ ոչ մի քայլ ետ չանելով, Ռուբենս՝ մեր մյուս ճրագը, հրաշքով փրկվեց։ Այնքա՜ն երազանքներ ու նպատակներ ուներ, որքա՜ն էր սիրում կյանքը, դեռ շատ բաներ ուներ անելու, բայց Նա Աստծուն էր պետք...Խոնարհվում եմ քո առաջ ու հպարտանում, գիտեմ՝ այսուհետ Դու մեր պահապան հրեշտակն ես...






Այլ հոդվածներ
Շինարարություն՝ «հեղափոխական» ոճով
Շինարարություն՝ «հեղափոխական» ոճով
Որ գետնի տակն անցավ Մարությանի «ծրագրային ֆիշկան»՝ մետրոյի «Աջափնյակ» կայարանը
Որ գետնի տակն անցավ Մարությանի «ծրագրային ֆիշկան»՝ մետրոյի «Աջափնյակ» կայարանը
Ինչու են Փաշինյանի մտերիմներին ներկայացնում որպես Քոչարյանի մտերիմ
Ինչու են Փաշինյանի մտերիմներին ներկայացնում որպես Քոչարյանի մտերիմ
25 հազար հետևորդ Անդրադարձի յութուբյան ալիքում
25 հազար հետևորդ Անդրադարձի յութուբյան ալիքում
Andradardz.am -ում կգործի «Հայաստան» համահայկական հիմնադրամ» կայքէջը
Andradardz.am -ում կգործի «Հայաստան» համահայկական հիմնադրամ» կայքէջը