ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 4-ին ստորագրել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։