Իրավունք
Ահաբեկիչ Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջին կկալանավորվի. դատարանը բավարարել է միջնորդությունը
Ահաբեկիչ Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջին կկալանավորվի. դատարանը բավարարել է միջնորդությունը 04/11/2020 19:04

Ահաբեկիչ Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջին կկալանավորվի. դատարանը բավարարել է միջնորդությունը

բեռնափոխադրում

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, ազգությամբ արաբ Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Ավելի վաղ կոմիտեից տեղեկացրել էին, որ Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով (միջազգային ահաբեկչություն), 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) և 395-րդ հոդվածի 3-րդ մասով (վարձկանություն)։

ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում՝ Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
     Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկատվություն կտրամադրվի պարբերաբար:

Այլ հոդվածներ
Հայտնի է, թե ինչ քրեական գործով է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հարցաքննվելուի
Հայտնի է, թե ինչ քրեական գործով է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հարցաքննվելուի
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՊԵԿ որոշ աշխատակիցների՝ զենք կրել թույլատրող նախագիծը
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՊԵԿ որոշ աշխատակիցների՝ զենք կրել թույլատրող նախագիծը
«Առաջարկում ենք ստեղծել հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ». Ռուստամ Բադասյան
«Առաջարկում ենք ստեղծել հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ». Ռուստամ Բադասյան
«Այբ» կրթական հիմնադրամի նկատմամբ քրգործ է հարուցվել
«Այբ» կրթական հիմնադրամի նկատմամբ քրգործ է հարուցվել
Նոր արտահերթ զեկույց․ Ադրբեջանում հայկական կողմի գերիների հարցաքննությունների արդյունքները չեն կարող որևէ հիմք լինել նրանց քրեական հետապնդման ենթարկելու համար
Նոր արտահերթ զեկույց․ Ադրբեջանում հայկական կողմի գերիների հարցաքննությունների արդյունքները չեն կարող որևէ հիմք լինել նրանց քրեական հետապնդման ենթարկելու համար