Հայաստան
«Հակառակորդը փորձել է գրոհել Որոտանի ուղղությամբ. փորձերը տապալվել են». Ա. Հովհաննիսյան
«Հակառակորդը փորձել է գրոհել Որոտանի ուղղությամբ. փորձերը տապալվել են». Ա. Հովհաննիսյան 23/10/2020 22:31

«Հակառակորդը փորձել է գրոհել Որոտանի ուղղությամբ. փորձերը տապալվել են». Ա. Հովհաննիսյան

«Այսօր հարավային ուղղությամբ գրեթե ողջ օրը ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները փորձել են գրոհել Որոտանի ուղղությամբ, հարձակման մի քանի փորձեր տապալվել են»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ մարտական գործողություններից հետո հակառակորդը, զգալի կորուստներ կրելով, հետ է շպրտվել:

«Հակառակորդի որոշ ստորաբաժանումներ կազմալուծվել են. կորցնելով զրահատեխնիկան՝ դիմել են փախուստի և փորձել են պատսպարվել մոտակա ձորակներում և անտառներում: Բերձորից հարավ՝ կոնկրետ ուղղությունը դեպի Հակարի գետով հյուսիս, հետ է մղվել դեպի էլ ավելի հարավ մեր զինված ուժերի հարձակումների ազդեցության տակ»,- հայտնեց Հովհաննիսյանը:

Ճեպազրույցի ընթացքում նա նշեց, որ ընդհանուր առմամբ, լարվածությունը պահպանվում է. հիմնական մարտերն ընթանում են օջախային, հստակ բնագծեր չկան այս ուղղությամբ. «Տարբեր ճանապարհների, գետերի, հանգույցների շուրջ փորձում են հարձակումներ իրականացնել, որոնք մեր զինված ուժերը չեզոքացնում են»,- հավելեց Արծրուն Հովհաննիսյանը:

Այլ հոդվածներ
Ստեփանակերտում և շրջաններում մեկնարկել են վերանորոգման և վերակառուցման աշխատանքները․ ԱՀ ԱԻՊԾ
Ստեփանակերտում և շրջաններում մեկնարկել են վերանորոգման և վերակառուցման աշխատանքները․ ԱՀ ԱԻՊԾ
Արմեն Սարգսյանը մասնավոր այցով​ մեկնել է​ Ռուսաստանի Դաշնություն
Արմեն Սարգսյանը մասնավոր այցով​ մեկնել է​ Ռուսաստանի Դաշնություն
Արա Այվազյանը հեռախոսով զրուցել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսի հետ
Արա Այվազյանը հեռախոսով զրուցել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսի հետ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ
Տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ