Աշխարհ
Պուտինն ու Մակրոնը քննարկել են ղարաբաղյան հարցը
Պուտինն ու Մակրոնը քննարկել են ղարաբաղյան հարցը 20/10/2020 21:32

Պուտինն ու Մակրոնը քննարկել են ղարաբաղյան հարցը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են անցկացրել՝ քննարկելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շուրջ զարգացող իրավիճակը: Այս մասին հայտնում է Կրեմլի ծառայությունը՝ նշելով, որ երկու երկրների ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ կրակի դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման կարևորությունը: «Մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շուրջ իրավիճակի զարգացումը։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռազմական գործողությունների հետագա էսկալացիայի կանխման և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական-դիվանագիտական կարգավորման նպատակով բանակցությունների շուտափույթ վերսկսման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին: Շեշտվել է հոկտեմբերի 10-ին և 17-ին հակամարտող կողմերի միջև ձեռք բերված՝ կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունների պահպանման կարևորությունը»,- ասված է հայտարարությունում: Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է Ռուսաստանի և Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գծով սերտ համակարգումը շարունակելու պատրաստակամությունը:

Այլ հոդվածներ
5 պետություն համատեղ զորավարժություններ է սկսել Թուրքիայի հետ հարաբերությունների սրման ֆոնին
5 պետություն համատեղ զորավարժություններ է սկսել Թուրքիայի հետ հարաբերությունների սրման ֆոնին
Բայդենը մտադիր է Պսակիին նշանակել Սպիտակ տան մամուլի քարտուղար
Բայդենը մտադիր է Պսակիին նշանակել Սպիտակ տան մամուլի քարտուղար
Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղարը՝ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրի մասին
Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղարը՝ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրի մասին
ԵՄ առաջնորդները կես տարով կերկարաձգեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
ԵՄ առաջնորդները կես տարով կերկարաձգեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
«Ավելի քան 17 հազար փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ». Կոնաշենկով
«Ավելի քան 17 հազար փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ». Կոնաշենկով