Արցախ
Առաջնագծում մարտական գործողությունները շարունակվում են. թեժ է հատկապես հարավային ուղղությունը
Առաջնագծում մարտական գործողությունները շարունակվում են. թեժ է հատկապես հարավային ուղղությունը 18/10/2020 22:23

Առաջնագծում մարտական գործողությունները շարունակվում են. թեժ է հատկապես հարավային ուղղությունը

Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում շարունակվում են մարտական գործողությունները: Այս մասին հոկտեմբերի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ադրբեջանը հերթական անգամ չպահպանեց զինադադարի պայմանը: Դեռ վաղ առավոտից նորից մարտական գործողությունները շարունակվեցին նույն ուղղություններով: Սկզբից հյուսիսային կողմով հերթական անգամ հարձակման փորձ կատարեցին, ջախջախվեցին, հետ շպրտվեցին` որևէ նշանակալի հաջողություն չունենալով: Նույն ժամանակ հարավային ուղղությամբ երկու առանձին հատվածներում փորձել են հարձակողական գործողություններ ծավալել․ մեկ ուղղությամբ, ընկնելով հայկական հրետանու հուժկու կրակի տակ, փախուստի են դիմել կորցնելով զգալի թվով տեխնիկա, մեծաքանակ զինամթերք: Այլ ուղղությամբ շարունակել են հարձակողական մարտերը, համառ մարտերի արդյունքում որոշակի տեղաշարժեր ունեն»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ հինգերորդ սերնդի այսպիսի լայնածավալ պատերազմներում այդ որոշակի տեղաշարժերը այդքան էական նշանակություն չունեն:

 

Հովհաննիսյանը նշեց, որ այս պահին էլ մարտական գործողությունները շարունակվում են, նորից շարունակում է թեժ մնալ հարավային ուղղությունը:

Այլ հոդվածներ
ԼՂ-ում մեկ օրում հայտնաբերել և հատուկ զորակայանում ոչնչացրել են 168 պայթյունավտանգ առարկա
ԼՂ-ում մեկ օրում հայտնաբերել և հատուկ զորակայանում ոչնչացրել են 168 պայթյունավտանգ առարկա
«Եղնիկներ բոյա եղել այսօր, կա 5 վիրավոր». Գևորգ Գրիգորյան
«Եղնիկներ բոյա եղել այսօր, կա 5 վիրավոր». Գևորգ Գրիգորյան
Ստեփանակերտում վերականգնվում է հասարակական տրանսպորտի աշխատանքը. ՌԴ ՊՆ
Ստեփանակերտում վերականգնվում է հասարակական տրանսպորտի աշխատանքը. ՌԴ ՊՆ
1 օրում Արցախ է վերադարձել ավելի քան 2000 մարդ
1 օրում Արցախ է վերադարձել ավելի քան 2000 մարդ
Հրդեհ Ստեփանակերտում. տուժածներ չկան
Հրդեհ Ստեփանակերտում. տուժածներ չկան