Համացանց
Եթե արդեն նման բան արել եք ու նոր եք հասկացել, որ սխալվել եք, վախենալու բան չկա․ դիմեք իրավապահներին․ Սամվել Մարտիրոսյան
Եթե արդեն նման բան արել եք ու նոր եք հասկացել, որ սխալվել եք, վախենալու բան չկա․ դիմեք իրավապահներին․ Սամվել Մարտիրոսյան 17/10/2020 21:56

Եթե արդեն նման բան արել եք ու նոր եք հասկացել, որ սխալվել եք, վախենալու բան չկա․ դիմեք իրավապահներին․ Սամվել Մարտիրոսյան

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.  «Հիմա մի շատ կարեւոր թեմայի մասին։ Պատերազի առաջին օրերին արդեն խոսել ենք սրա մասին, բայց հիմա սա ավելի է լրջանում։ Թշնամին մի շարք հարթակներում, ուր կարելի է ինտերնետով գործ պատվիրել / գտնել, օրինակ, UpWork Հայաստանի քաղաքացիներին պատվերներ է ուղարկում այլ անձանց անունից։ Առաջարկները շատ տարբեր են․ տեսագրել այսինչ փողոցը, գնալ Օպերա, տեսանյութ նկարել ու տակը հայերենով ինչ-որ տեքստ կարդալ, այսինչ տեքստը հայերեն ձայնագրել եւ նման այլ բաներ։ Փաստացի, սենց մի քանի խնդիր են լուծում։ Հավաքագրում են իրենց պետք եղած տեղեկատվությունը՝ քողարկելով անվնաս պատվերների տակ։ Ստանում են հայաստանցու ձայով տեսանյութեր կամ ձայնային հաղորդագրություններ, որոնք կարող են օգտագործվել կեղծիքներում եւ այլն։ Նաեւ սա կարող է հետագայում օգտագործվել շանտաժի եւ վերբովկայի համար։ Օրինակ, կվախեցնեն, որ կհանձնեն մեր ԱԱԾ-ին որպես ազգի դավաճան, եւ այդ կեղծ վախի վրա մարդուն ավելի խորը կտանեն դեպի իրենց վերահսկողությունը։ Ինչ եզրակացություններ անենք էս ամենից․ ա․ Չանել նման անհասկանալի առաջադրանքներ էս պահին։ Օրինակ, իբր տուրիստական գործակալության կամ այլ անվնաս կազմակերպության կամ ծրագրի համար։ բ/ Եթե արդեն նման բան արել եք ու նոր եք ֆայմել, որ սխալվել եք, վախենալու բան չկա։ Դիմեք իրավապահներին։ Կօգնեք հասկանալ, թե ինչ կարելի է սպասել թշնամուց։ Ձեզ ոչինչ չի սպառնում։ Հիշեք միշտ, որ նույնիսկ եթե արդեն վատ զարգացումներ են սկսվել եւ թշնամու ճանկերում եք, հանգիստ կարող եք դիմել իրավապահներին եւ ոչ մի պատասխանատվություն ձեզ չի հասնում նման դեպքորում։ Հակառակը, լիքը օգուտ կտաք»։  

Այլ հոդվածներ
«Առաջին հարվածային ալիքին հակառակորդը 1000-ից ավել թռչող սարք է կիրառել». Ա. Հովհաննիսյան
«Առաջին հարվածային ալիքին հակառակորդը 1000-ից ավել թռչող սարք է կիրառել». Ա. Հովհաննիսյան
Հարցազրույց Արծրուն Հովհաննիսյանի հետ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
Հարցազրույց Արծրուն Հովհաննիսյանի հետ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
«Հայկական կողմը հրթիռահրետանային հարվածներ չի հասցրել Գերանբոյի և Թերթերի շրջաններին». ՊՆ խոսնակ
«Հայկական կողմը հրթիռահրետանային հարվածներ չի հասցրել Գերանբոյի և Թերթերի շրջաններին». ՊՆ խոսնակ
«Ալիʹև, բարի գալուստ դժոխք». Արծրուն Հովհաննիսյան
«Ալիʹև, բարի գալուստ դժոխք». Արծրուն Հովհաննիսյան
Եթե Ալիևը շարունակի դիմել ուժի միջոցով հարցի լուծմանը, ապա Ռուսաստանը կպարտադրի խաղաղություն. Վլադիմիր Եվսեև
Եթե Ալիևը շարունակի դիմել ուժի միջոցով հարցի լուծմանը, ապա Ռուսաստանը կպարտադրի խաղաղություն. Վլադիմիր Եվսեև