Արցախ
Թշնամու՝ հեռահար հրետանային հարվածներով պատերազմ վարելու մարտավարությունն օր-օրի բումերանգի էֆեկտ է ստանում.Ս.Հասրաթյան
Թշնամու՝ հեռահար հրետանային հարվածներով պատերազմ վարելու մարտավարությունն օր-օրի բումերանգի էֆեկտ է ստանում.Ս.Հասրաթյան 17/10/2020 18:04

Թշնամու՝ հեռահար հրետանային հարվածներով պատերազմ վարելու մարտավարությունն օր-օրի բումերանգի էֆեկտ է ստանում.Ս.Հասրաթյան

Ադրբեջանա-թուրքական ուժերի կողմից ընտրված հեռահար հրետանային հարվածներով պատերազմ վարելու մարտավարությունն օր-օրի բումերանգի էֆեկտ է ստանում: Այս մասին հայտնել է Արցախ ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«Ընտրելով պատերազմի այս տարբերակը՝ Անկարան Բաքվին կանգնեցրել է ծանր կացության առջեւ, քանի որ պատասխան հարվածների հասցեատեր է դառնում ոչ թե Թուրքիան, այլ հենց Ադրբեջանը:

Արդեն իսկ ակնհայտ է, որ փոխադարձ հարվածների արդյունքները հակամարտող երկու կողմերի համար ցավոտ լինելով հանդերձ, միեւնույն ժամանակ, միջազգային հանրության տեսադաշտում հենց Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն է ընկալվում որպես հումանիտար աղետի նախաձեռնող:

Իրողություն, որի ծանր հետեւանքների պատասխանատվությունը, եթե ոչ այսօր, ապա վաղը՝ հրադադարի հաստատումից հետո, անկասկած կրելու են Ալիեւն ու իր շրջապատը: Ոչինչ եւ ոչ-ոք չի մոռացվում»,-նշել է նա:

 

Այլ հոդվածներ
Հրթիռակոծվել են Մարտունի քաղաքը, Ուռեկան, Իշխանաձոր, Այգեհովիտ և Վուրգավան համայնքները
Հրթիռակոծվել են Մարտունի քաղաքը, Ուռեկան, Իշխանաձոր, Այգեհովիտ և Վուրգավան համայնքները
Իրավիճակը՝ արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում
Իրավիճակը՝ արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում
Հայկական կողմը մինչև 20:30-ը խոցել է 9 ԱԹՍ, երկուսը`ՀՀ տարածքում
Հայկական կողմը մինչև 20:30-ը խոցել է 9 ԱԹՍ, երկուսը`ՀՀ տարածքում
Առաջնագծում մարտական գործողությունները շարունակվում են. թեժ է հատկապես հարավային ուղղությունը
Առաջնագծում մարտական գործողությունները շարունակվում են. թեժ է հատկապես հարավային ուղղությունը
Մոմավառություն Եռաբլուրում՝ հերոսների հոգիների հանգստության եւ խաղաղության համար
Մոմավառություն Եռաբլուրում՝ հերոսների հոգիների հանգստության եւ խաղաղության համար