Արցախ
Ադրբեջանի ԶՈւ-ն Հայաստանի տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքներ է թիրախավորել. ԱԳՆ
Ադրբեջանի ԶՈւ-ն Հայաստանի տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքներ է թիրախավորել. ԱԳՆ 17/10/2020 14:00

Ադրբեջանի ԶՈւ-ն Հայաստանի տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքներ է թիրախավորել. ԱԳՆ

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի թիրախավորման վերաբերյալ, նշելով, որ ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգություն ստանալու է համարժեք պատասխան: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն:   «Հոկտեմբերի 16-ի երեկոյան Ադրբեջանի կողմից հերթական անգամ ռմբակոծվել են Արցախի քաղաքացիական բնակավայրերը, ներառյալ՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը: Արդյունքում տուժել է Շոշ համայնքի երեք խաղաղ բնակիչ: Միաժամանակ, ՀՀ հակաօդային պաշտպանական համակարգերի կողմից արձանագրվել է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Խնածախ, Արծվանիկ, Դավիթ Բեկ բնակավայրերի ուղղությամբ, որի ժամանակ նաև հարվածներ են հասցվել տեղում ՀՀ ԶՈՒ ենթակառուցվածքների ուղղությամբ՝ վնասելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Հատկանշանական է, որ ժամեր առաջ ադրբեջանական կողմը նաև տարածեց սադրիչ և բացարձակապես կեղծ տեղեկատվություն՝ ՀՀ ԶՈՒ կողմից Նախիջևանի ինքնավար հանրապետության Օրդուբադ բնակավայրի հռթիռակոծման մասին: Եվ ըստ արդեն իսկ իրենց ավանդական գործելավոճի՝ ապատեղեկատվության այս ալիքին հաջորդել է իրական ագրեսիա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ: Ադրբեջանի չդադարող փորձերը ընդարձակել հակամարտության աշխարհագրությունը և դրանով անդառնալի հարված հասցրել ողջ տարածաշրջանային անվտանգային համակարգին խստագույնս դատապարտելի են: ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգություն ստանալու է համարժեք պատասխան»,- հայտարարել է ՀՀ արտգործնախարարությունը։ 

Այլ հոդվածներ
Հրթիռակոծվել են Մարտունի քաղաքը, Ուռեկան, Իշխանաձոր, Այգեհովիտ և Վուրգավան համայնքները
Հրթիռակոծվել են Մարտունի քաղաքը, Ուռեկան, Իշխանաձոր, Այգեհովիտ և Վուրգավան համայնքները
Իրավիճակը՝ արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում
Իրավիճակը՝ արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում
Հայկական կողմը մինչև 20:30-ը խոցել է 9 ԱԹՍ, երկուսը`ՀՀ տարածքում
Հայկական կողմը մինչև 20:30-ը խոցել է 9 ԱԹՍ, երկուսը`ՀՀ տարածքում
Առաջնագծում մարտական գործողությունները շարունակվում են. թեժ է հատկապես հարավային ուղղությունը
Առաջնագծում մարտական գործողությունները շարունակվում են. թեժ է հատկապես հարավային ուղղությունը
Մոմավառություն Եռաբլուրում՝ հերոսների հոգիների հանգստության եւ խաղաղության համար
Մոմավառություն Եռաբլուրում՝ հերոսների հոգիների հանգստության եւ խաղաղության համար