Աշխարհ
ԱՄՆ-ը սպառնացել է Թուրքիային «լուրջ հետևանքներով», եթե վերջինը կիրառի ռուսական С-400-ները
ԱՄՆ-ը սպառնացել է Թուրքիային «լուրջ հետևանքներով», եթե վերջինը կիրառի ռուսական С-400-ները 16/10/2020 21:50

ԱՄՆ-ը սպառնացել է Թուրքիային «լուրջ հետևանքներով», եթե վերջինը կիրառի ռուսական С-400-ները

ԱՄՆ-ը հուսով է, որ Թուրքիան ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերն սպառազինման համար չի գործարկի, հակառակ դեպքում նրան անվտանգության ոլորտում լուրջ հետևանքներ են սպասում: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրթեգուսը։
     «ԱՄՆ-ը հստակեցնում է, որ հույս ունի, որ С-400 համակարգը չի գործարկվի սպառազինության մեջ։ Եթե Թուրքիան ներդնի С-400 համակարգը, անվտանգության ոլորտում մեր հարաբերությունների համար հնարավոր լուրջ հետևանքներն ակնհայտ են»,- նշել է դիվանագետը։
     Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն «ամենավճռական կերպով» կդատապարտի Թուրքիայում С-400-ի զորավարժությունները, եթե դրանց անցկացման մասին տեղեկատվությունը հաստատվի՝ պայանավորված այն հանգամանքով, որ ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգի փորձարկումներն «անհամատեղելի են ՆԱՏՕ-ի շրջանակներում Թուրքիայի պարտավորությունների հետ»:

Այլ հոդվածներ
Պուտինն ու Մակրոնը քննարկել են ղարաբաղյան հարցը
Պուտինն ու Մակրոնը քննարկել են ղարաբաղյան հարցը
Իրանում հակաօդային պաշտպանության ուժերի զորավարժություններ կանցկացվեն
Իրանում հակաօդային պաշտպանության ուժերի զորավարժություններ կանցկացվեն
«Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքը շարունակվում է». Պեսկով
«Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքը շարունակվում է». Պեսկով
Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկել է երկուստեք սառեցնել միջուկային զինանոցը
Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկել է երկուստեք սառեցնել միջուկային զինանոցը
Շնորհակալ եմ Կանադային՝ Թուրքիային ռազմական սարքավորումներ տրամադրելու արտոնագրից զրկելու որոշման համար. Արմեն Սարգսյան
Շնորհակալ եմ Կանադային՝ Թուրքիային ռազմական սարքավորումներ տրամադրելու արտոնագրից զրկելու որոշման համար. Արմեն Սարգսյան