Մամուլի տեսություն
«Հրապարակ». Վարչապետի ուղերձը կրքեր է բորբոքել. ՀՀԿ-ն որոշել էր հայտարարությամբ հանդես գալ
«Հրապարակ». Վարչապետի ուղերձը կրքեր է բորբոքել. ՀՀԿ-ն որոշել էր հայտարարությամբ հանդես գալ 15/10/2020 09:18

«Հրապարակ». Վարչապետի ուղերձը կրքեր է բորբոքել. ՀՀԿ-ն որոշել էր հայտարարությամբ հանդես գալ

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ իր ուղերձում, ի թիվս այլ հարցերի, հայտարարեց նաեւ, թե բանակցային այդ ֆորմուլան՝ «տարածքներ ոչ թե կարգավիճակի, այլ խաղաղության դիմաց», ինքը ժառանգություն է ստացել նախկիններից, բայց իրենց կառավարությունը հրաժարվել է դրանից՝ նախապատվությունը տալով նախ Արցախի կարգավիճակին։

Այս հայտարարությունը կրքեր է բորբոքել նախկին իշխող ուժի՝ ՀՀԿ-ի ներսում, անգամ տեղեկություն կար, որ չեն պատրաստվում անարձագանք թողնել եւ հենց երեկ հանդես կգան հայտարարությամբ՝ հիշեցնելով Սանկտ Պետերբուրգում եւ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ սահմանին հետաքննող մեխանիզմների տեղադրման հետ կապված, որոնք էականորեն կփոխեին իրավիճակը, եթե պահպանվեին։

Պատահական չէ, որ ՀՀԿ-ականները երեկ հրաժարվում էին մեկնաբանել վարչապետի ուղերձը, իսկ ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանն էլ մեզ տեղեկացրեց՝ «ամենայն հավանականությամբ, կուսակցությունը հայտարարությամբ հանդես կգա», բայց  հայտարարություն մինչեւ օրվա վերջը այդպես էլ չհրապարակվեց։ Տեղեկացանք, որ ՀՀԿ-ում քննարկումների արդյունքում եկել են եզրահանգման, որ դրա ժամանակը չէ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այլ հոդվածներ
Հաճախակի զորավարժությունները Թուրքիային հնարավորություն են տալիս գրեթե մշտական ռազմական ներկայություն պահպանել Ադրբեջանում. «ՀՀ»
Հաճախակի զորավարժությունները Թուրքիային հնարավորություն են տալիս գրեթե մշտական ռազմական ներկայություն պահպանել Ադրբեջանում. «ՀՀ»
«Ժողովուրդ». Ալիեւին աջակցում են Էրդողանի ջիհադիստ դաշնակիցները Սիրիայից․ Եվրախորհրդարանում Շվեդիայի ներկայացուցիչ
«Ժողովուրդ». Ալիեւին աջակցում են Էրդողանի ջիհադիստ դաշնակիցները Սիրիայից․ Եվրախորհրդարանում Շվեդիայի ներկայացուցիչ
«Ժողովուրդ». Ինչ է լինելու արդեն ներկրված թուրքական ապրանքի հետ. Մհեր Գրիգորյանը նոր նախագծից մանրամասներ է հայտնում
«Ժողովուրդ». Ինչ է լինելու արդեն ներկրված թուրքական ապրանքի հետ. Մհեր Գրիգորյանը նոր նախագծից մանրամասներ է հայտնում
«Փաստ». Թուրքիայի նկատմամբ տնտեսական բոյկոտը նոր ծավալներ կստանա. Ո՞ր երկրներն են միացել
«Փաստ». Թուրքիայի նկատմամբ տնտեսական բոյկոտը նոր ծավալներ կստանա. Ո՞ր երկրներն են միացել
«Հրապարակ». Անսպասելի հանդիպում. վարչապետի հետ շատ կարեւոր խոսակցություն է ընթացել
«Հրապարակ». Անսպասելի հանդիպում. վարչապետի հետ շատ կարեւոր խոսակցություն է ընթացել