Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում Նիդերլանդների վարչապետը կարևորել է ԼՂ հակամարտության կողմերի միջև հրադադարի պահպանումը
Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում Նիդերլանդների վարչապետը կարևորել է ԼՂ հակամարտության կողմերի միջև հրադադարի պահպանումը 13/10/2020 20:31

Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում Նիդերլանդների վարչապետը կարևորել է ԼՂ հակամարտության կողմերի միջև հրադադարի պահպանումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շարունակելով այս օրերի շփումները եվրոպական երկրների առաջնորդների հետ, այսօր հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ. տեղեկացնում է ՀՀ կառավարության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:
     «ՀՀ վարչապետը տեղեկատվություն է տրամադրել ադրբեջանա-թուրքական ագրեսիայի և Արցախում ընթացող ռազմական գործողությունների մասին:
     Նա զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից՝ ս.թ. հոկտեմբերի 10-ին հայտարարված հումանիտար հրադադարի խախտման և ռազմական գործողությունների շարունակման փաստի վրա:
     Նիդերլանդների վարչապետը կարևորել է կողմերի միջև հրադադարի պահպանումը և խաղաղ գործընթացի վերսկսումը:
     Հակամարտության կարգավորման համատեքստում ՀՀ վարչապետը վերահաստատել է ազգերի ինքնորոշման իրավունքի անխափան իրագործման հնարավորության կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Այլ հոդվածներ
Լևոն Տեր-Պետրոսյանն ու Արցախի նախկին 2 նախագահները հանդիպում-խորհրդակցություն են ունեցել
Լևոն Տեր-Պետրոսյանն ու Արցախի նախկին 2 նախագահները հանդիպում-խորհրդակցություն են ունեցել
«Էս ամեն ինչը կավարտվի, շատ բան կա խոսելու». Արթուր Վանեցյան
«Էս ամեն ինչը կավարտվի, շատ բան կա խոսելու». Արթուր Վանեցյան
ՀՀԿ դիրքորոշումը չի փոխվել՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում․ Էդուարդ Շարմազանով․ 168.am
ՀՀԿ դիրքորոշումը չի փոխվել՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում․ Էդուարդ Շարմազանով․ 168.am
Ե՞րբ է միջազգային հանրությունը ճնշում գործադրելու Թուրքիայի վրա. Արմեն Սարգսյանը` #France24-ին
Ե՞րբ է միջազգային հանրությունը ճնշում գործադրելու Թուրքիայի վրա. Արմեն Սարգսյանը` #France24-ին
«Արդյո՞ք սա նշանակում է, որ ՆԱՏՕ-ն Թուրքիայի առաջ կանաչ լույս է վառել». Արմեն Սարգսյանը՝ #Politico-ին
«Արդյո՞ք սա նշանակում է, որ ՆԱՏՕ-ն Թուրքիայի առաջ կանաչ լույս է վառել». Արմեն Սարգսյանը՝ #Politico-ին