Տարածաշրջան
Գանձակը Ադրբեջանը սնող և բեռները տեղափոխող կարևոր շրջաններից է. ի՞նչ տնտեսական հետևանք կունենա ՊԲ-ի հասցրած հարվածը
Գանձակը Ադրբեջանը սնող և բեռները տեղափոխող կարևոր շրջաններից է. ի՞նչ տնտեսական հետևանք կունենա ՊԲ-ի հասցրած հարվածը 04/10/2020 16:12

Գանձակը Ադրբեջանը սնող և բեռները տեղափոխող կարևոր շրջաններից է. ի՞նչ տնտեսական հետևանք կունենա ՊԲ-ի հասցրած հարվածը

ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը իր հոդվածում անդրադարձել է Ադրբեջանի Գանձակ քաղաքի վրա այսօր ՊԲ ուժերի կողմից հասցված հարվածի տնտեսական հետեւանքներին: «Այսօր Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը հասցեական  հարված է հասցրել Գանձակի (Գյանջա, Կիրովաբադ, Ելիզավետապոլ) ռազմական  օդանավակայանին՝ նախօրոք զգուշացնելով քաղաքացիական բնակչությանը, որ ռազմական օբյեկտներ ունեցող քաղաքների բնակիչները արագ պետք է դուրս գան մարտական գործողությունների շրջաններից։ Գանձակը իր տարածքով երկրորդ, բնակչության թվով Արդբեջանի երրորդ խոշոր քաղաքներից է։ Գանձակի մոտ 332000 բնակիչների արագ տեղահանումը մեծ խնդիրներ կարող է առաջացնել Ադրբեջանի իշխանությունների համար՝ հաշվի առնելով, որ մոտակայքում խոշոր բնակավայրեր չկան, որոնք ի վիճակի կլինեն այդքան բնակչության տեղավորել։ Հատկանշական է, որ Գանձակի տնտեսությունը իր կառուցվածքով բավականին մոտ է Հայաստանի տնտեսությանը, քանի որ այն հիմնված է գյուղատնտեսության, վերամշակող արդյունաբերության, տուրիզմի և հանքարդյունաբերության վրա։ Բավականին հայտնի է Գանձակի Մետաքս գործարանի ապրանքանիշը, որի հիմնադիրները հայերն են եղել։ Այստեղ նաև արդյունահանվում են պղինձ և ալյումին։ Գանձակի շրջանը ապահովում է Ադրբեջանի գյուղմթերքի մոտ 15 տոկոսը, մասնավորապես՝ կարտոֆիլ, խաղող, տավարի միս, ձու և այլն։ Գանձակում է գտնվում Վրաստան-Ադրբեջան երկաթուղու կարևորագույն հանգույցը՝ լոգիստիկ կենտրոնը, որը ապահովում է արևելքից արևմուտք և հակառակը բեռների փոխադրումը։ Նկատի ունենալով վերջին օրերին Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունների ահաբեկչական գործողությունները՝ օտարերկրյա կազմակերպությունները պետք է խուսափեն այս տարածքով բեռներ տեղափոխել, քանի որ ոչ ոք չի կարող երաշխավորել ենթակառուցվածքների անվտանգությունը։ Ամբողջ աշխարհում կորոնավիրուսը մեծ վնաս է հասցրել տուրիստական ոլորտին, որը Գանձակի կարևոր եկամտի աղբյուրներից է։ Այս պատերազմի պատճառով ոչ միայն խնդիր է լինելու այդ քաղաքի հետ օդային հաղորդակցության, այլև տուրիստական հոսքերի։ Առանց այն էլ Գանձակի տարածաշրջանում ապրող մարդկանց կենսամակարդակը մի քանի անգամ զիջում է Բաքվի փափուկ  բարձրերին թիկնած և հոխորտացող մարդկանց։ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից  սանձազերված այս պատերազմի հետևանքները դեռ երկար ժամանակ ճաշակելու  են Գանձակի բնակիչները»,- գրված է հոդվածում։ 

Այլ հոդվածներ
Արցախում Արսեն Սաֆարյանը զինակից ընկերների համար կարտոֆիլ է մաքրում
Արցախում Արսեն Սաֆարյանը զինակից ընկերների համար կարտոֆիլ է մաքրում
ՌԴ դեսպան. Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դիրքորոշումները սկզբունքորեն համընկնում են
ՌԴ դեսպան. Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դիրքորոշումները սկզբունքորեն համընկնում են
ԵԱՀԿ-ում տարածվել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից օտարերկրյա վարձկանների ներգրավման վերաբերյալ ԱՀ ԱԳՆ-ի հայտարարությունը
ԵԱՀԿ-ում տարածվել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից օտարերկրյա վարձկանների ներգրավման վերաբերյալ ԱՀ ԱԳՆ-ի հայտարարությունը
Կանադան կասեցրել է զենքի մատակարարումը Թուրքիային
Կանադան կասեցրել է զենքի մատակարարումը Թուրքիային
Հաջիևը պատահմամբ հաստատել է՝ Գյանջայում թուրք զինծառայողներ կան. Թուրքիան կռվում է Արցախի դեմ
Հաջիևը պատահմամբ հաստատել է՝ Գյանջայում թուրք զինծառայողներ կան. Թուրքիան կռվում է Արցախի դեմ