Տարածաշրջան
Քաղաքացիական բեռներն Ադրբեջան և Հայաստան ուղարկվում են առանց ընդհատումների. Վրաստանի էկոնոմիկայի նախարար
Քաղաքացիական բեռներն Ադրբեջան և Հայաստան ուղարկվում են առանց ընդհատումների. Վրաստանի էկոնոմիկայի նախարար 03/10/2020 22:27

Քաղաքացիական բեռներն Ադրբեջան և Հայաստան ուղարկվում են առանց ընդհատումների. Վրաստանի էկոնոմիկայի նախարար

Վրաստանից քաղաքացիական բեռների տեղափոխումը Հայաստան և Ադրբեջան իրականացվում է անարգել: Ինչպես հայտնում է Новости-Грузия-ն, այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան անվտանգության խորհրդի՝ Արցախում տիրող իրավիճակին նվիրված նիստի ավարտին:

 

«Հակամարտության վերսկսման պահից ի վեր քաղաքացիական բեռով մեքեաների՝ սահմանը հատելու վիճակագրությունը չի փոխվել: Ամեն օր վրաց-ադրբեջանական և վրաց-հայկական սահմանը հատում է 750-800 ավտոմեքենա»,- ասել է Տուրնավան:

Վրաց նախարարը նաև ընդգծել է, որ Հայաստան բեռների առավել անվտանգ տեղափոխման համար գործարկվել է Նինոծմինդա-Բավրա անցակետը:

 

Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստանի կառավարությունն արգելել է ռազմական բեռների տեղափոխումը Հայաստան և Ադրբեջան ինչպես ցամաքային, այնպես էլ օդային ճանապարհով:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Այլ հոդվածներ
ՌԴ դեսպան. Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դիրքորոշումները սկզբունքորեն համընկնում են
ՌԴ դեսպան. Լեռնային Ղարաբաղի հարցում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դիրքորոշումները սկզբունքորեն համընկնում են
ԵԱՀԿ-ում տարածվել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից օտարերկրյա վարձկանների ներգրավման վերաբերյալ ԱՀ ԱԳՆ-ի հայտարարությունը
ԵԱՀԿ-ում տարածվել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից օտարերկրյա վարձկանների ներգրավման վերաբերյալ ԱՀ ԱԳՆ-ի հայտարարությունը
Կանադան կասեցրել է զենքի մատակարարումը Թուրքիային
Կանադան կասեցրել է զենքի մատակարարումը Թուրքիային
Հաջիևը պատահմամբ հաստատել է՝ Գյանջայում թուրք զինծառայողներ կան. Թուրքիան կռվում է Արցախի դեմ
Հաջիևը պատահմամբ հաստատել է՝ Գյանջայում թուրք զինծառայողներ կան. Թուրքիան կռվում է Արցախի դեմ
Գանձակը Ադրբեջանը սնող և բեռները տեղափոխող կարևոր շրջաններից է. ի՞նչ տնտեսական հետևանք կունենա ՊԲ-ի հասցրած հարվածը
Գանձակը Ադրբեջանը սնող և բեռները տեղափոխող կարևոր շրջաններից է. ի՞նչ տնտեսական հետևանք կունենա ՊԲ-ի հասցրած հարվածը