Հայաստան
Ծեծել են Գավառի և Մարտունու ոստիկանապետերին
Ծեծել են Գավառի և Մարտունու ոստիկանապետերին 25/09/2020 16:29

Ծեծել են Գավառի և Մարտունու ոստիկանապետերին

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու մի խումբ անձանց կողմից իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալով զուգորդված խուլիգանություն կատարելու, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2020թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները Ծովագյուղ համայնքի հարակից՝ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի դաշտամիջյան հատվածում ծառայություն են իրականացրել՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության գազափոխադրման համակարգում առկա կորուստների նվազեցման ծրագրի շրջանակներում «Ծովագյուղ» գազի բաշխման կայանում և հարակից տարածքում անհրաժեշտ աշխատանքներ կատարելու ընթացքում հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու համար:

Այդ ընթացքում Ծովագյուղ համայնքի ղեկավարը, տեղեկանալով իրականացվող աշխատանքների մասին, շուրջ 30-50 անձանց հետ եկել է նշված վայր և առերևույթ խոչընդոտել՝ խուլիգանական դրդումներով, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով, ինչպես նաև՝ սպառնացել «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության աշխատակցին:

Բացի այդ, նշված անձինք ՓԲ ընկերության և ոստիկանության աշխատակիցներին հայհոյել ու քաշքշել են, այդ ընթացքում հարվածել և կոտրել են ՓԲ ընկերությանը պատկանող «Բելառուս ՄՏԶ-82» մակնիշի տրակտորի ետևի հողմապակին:

Հակահասարակական գործողությունները փորձել են դադարեցնել ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցները, սակայն միջադեպի մասնակիցներից մեկն առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել, այն է՝ բռունցքով հարվածել է ոստիկանության Գավառի բաժնի պետի ձախ աչքի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք, իսկ համայնքի ղեկավարը հայհոյել և փորձել է հարվածել ոստիկանության Մարտունու բաժնի պետին, ինչը կանխել են ոստիկանության ծառայողները:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով:

Կատարվել են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննություններ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական և դատաապրանքագիտական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները, միջադեպին մասնակիցների ամբողջական շրջանակը պարզելու, նրանց հայտնաբերելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Այլ հոդվածներ
«Բարձր ձայնով երաժշտություն լսելով քաղաքում պտտվելով՝ մենք չենք օգնում մեր զինվորներին». Ալբերտ Հովհաննիսյանի հայր
«Բարձր ձայնով երաժշտություն լսելով քաղաքում պտտվելով՝ մենք չենք օգնում մեր զինվորներին». Ալբերտ Հովհաննիսյանի հայր
«Ես ակնկալում եմ ՆԱՏՕ-ից՝ հստակեցնել դիրքորոշումը». Արմեն Սարգսյանը մասնակցել է Հունաստանի լրագրողների միության կոնֆերանսին
«Ես ակնկալում եմ ՆԱՏՕ-ից՝ հստակեցնել դիրքորոշումը». Արմեն Սարգսյանը մասնակցել է Հունաստանի լրագրողների միության կոնֆերանսին
«Պատրաստ եմ Մոսկվայում բանակցել Ալիևի հետ, իսկ եթե Ալիևը բանակցություններից հրաժարվի, պատրաստ ենք գնալ մինչև վերջ». Փաշինյան
«Պատրաստ եմ Մոսկվայում բանակցել Ալիևի հետ, իսկ եթե Ալիևը բանակցություններից հրաժարվի, պատրաստ ենք գնալ մինչև վերջ». Փաշինյան
Վարչապետը հանդիպում է արտախորհրդարանական ուժերի հետ՝ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
Վարչապետը հանդիպում է արտախորհրդարանական ուժերի հետ՝ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում քննարկվել են հակառակորդին հակազդելու քայլերը
Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում քննարկվել են հակառակորդին հակազդելու քայլերը