Հայաստան
Ֆելիքս Ցոլակյանն ԱԻՆ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ տեղակալին` Արմեն Փամբուխչյանին
Ֆելիքս Ցոլակյանն ԱԻՆ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ տեղակալին` Արմեն Փամբուխչյանին 25/09/2020 16:21

Ֆելիքս Ցոլակյանն ԱԻՆ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ տեղակալին` Արմեն Փամբուխչյանին

ՀՀ վարչապետի համապատասխան որոշմամբ՝ Արմեն Փամբուխչյանը նշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:

 

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր ԱԻՆ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ տեղակալին: Նախարար Ցոլակյանը նշանակման առիթով շնորհավորել և հաջողություն է մաղթել Արմեն Փամբուխչյանին, վստահություն հայտնել, որ օրենսդիրից գործադիր տեղափոխվելուց հետո էլ նա բարձր պատասխանատվությամբ կշարունակի իր աշխատանքը՝ նպաստելով ոլորտի զարգացմանը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Այնուհետև խորհրդակցության ընթացքում Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների ղեկավարները զեկուցել են սեպտեմբերի 24-25-ը կատարած հիմնական աշխատանքների մասին:

 

Նախարար Ցոլակյանն անդրադարձել է վերջին օրերի ընթացքում գրանցված արտակարգ դեպքերին, համապատասխան հանձնարարականներ տվել կառուցվածքային և տարածքային բոլոր ստորաբաժանումներին:

«Առավելագույն զգոնություն ցուցաբերեք, տարվա ցանկացած ժամանակահատվածում կարող ենք դեպքերի թվի ավելացում ունենալ: Դուք միշտ պետք է պատրաստ լինեք ցանկացած խնդրի կատարմանը, իսկ դրա համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ապահովված են»,- ասել է Ֆելիքս Ցոլակյանը: 

Այլ հոդվածներ
«Բարձր ձայնով երաժշտություն լսելով քաղաքում պտտվելով՝ մենք չենք օգնում մեր զինվորներին». Ալբերտ Հովհաննիսյանի հայր
«Բարձր ձայնով երաժշտություն լսելով քաղաքում պտտվելով՝ մենք չենք օգնում մեր զինվորներին». Ալբերտ Հովհաննիսյանի հայր
«Ես ակնկալում եմ ՆԱՏՕ-ից՝ հստակեցնել դիրքորոշումը». Արմեն Սարգսյանը մասնակցել է Հունաստանի լրագրողների միության կոնֆերանսին
«Ես ակնկալում եմ ՆԱՏՕ-ից՝ հստակեցնել դիրքորոշումը». Արմեն Սարգսյանը մասնակցել է Հունաստանի լրագրողների միության կոնֆերանսին
«Պատրաստ եմ Մոսկվայում բանակցել Ալիևի հետ, իսկ եթե Ալիևը բանակցություններից հրաժարվի, պատրաստ ենք գնալ մինչև վերջ». Փաշինյան
«Պատրաստ եմ Մոսկվայում բանակցել Ալիևի հետ, իսկ եթե Ալիևը բանակցություններից հրաժարվի, պատրաստ ենք գնալ մինչև վերջ». Փաշինյան
Վարչապետը հանդիպում է արտախորհրդարանական ուժերի հետ՝ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
Վարչապետը հանդիպում է արտախորհրդարանական ուժերի հետ՝ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում քննարկվել են հակառակորդին հակազդելու քայլերը
Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում քննարկվել են հակառակորդին հակազդելու քայլերը