Աշխարհ
Հելսինկիի օդանավակայանում կորոնավիրուսով վարակվածներին հայտնբերում են հատուկ վարժեցված շները (լուսանկարներ)
Հելսինկիի օդանավակայանում կորոնավիրուսով վարակվածներին հայտնբերում են հատուկ վարժեցված շները (լուսանկարներ) 25/09/2020 15:23

Հելսինկիի օդանավակայանում կորոնավիրուսով վարակվածներին հայտնբերում են հատուկ վարժեցված շները (լուսանկարներ)

Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիի օդանավակայանում շներին ներգրավել են կորոնավիրուսի դեմ պայքարում, գրում է The Guardian-ը։

Հելսինկյան համալսարանի աշխատակից Աննա Հիլմ Բյերկմանի խոսքով՝ շները ունակ են COVID-19-ով վարակված մարդուն հայտնաբերել 10 վայրկյանի ընթացքում, իսկ ամբողջ գործընթացը տևում է մեկ րոպեից էլ պակաս:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսի ավանդական թեստերից բացի ախտորոշման համար իրենք նոր «գործիք» ունեն, որը կարող են որպես այլընտրանք օգտագործել հիվանդանոցներում, ծերանոցներում, սպորտային և մշակութային միջոցառումների ժամանակ։

Ինչպես մանրամասնում է աղբյուրը, ուղեբեռը ստանալուց հետո ուղևորներին խնդրում են անձեռոցիկով սրբել մաշկը։ Այն տեղադրվում է հատուկ տարայի մեջ, որը փոխանցում են շներին՝ հոտոտելու։  Երբ կենդանիները դրսևորում են տարօրինակ վարքագիծ՝ թաթերով հարվածում են կամ հաչում, ուղևորներին խնդրում են անվճար թեստ հանձնել։

Նշվում է, որ բազմաթիվ հետազոտությունների ընթացքում շների հոտառության ճշգրտությունը կազմել է գրեթե 100 տոկոս։

Այլ հոդվածներ
Ամինդեոյի քաղաքային խորհուրդն ընդունել է Հայաստանի ժողովրդին աջակցող բանաձև
Ամինդեոյի քաղաքային խորհուրդն ընդունել է Հայաստանի ժողովրդին աջակցող բանաձև
Արցախի ՄԻՊ-ը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին ներկայացրել է զեկույց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների վերաբերյալ
Արցախի ՄԻՊ-ը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին ներկայացրել է զեկույց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների վերաբերյալ
Հունաստանը որոշել է երկարացնել պատը Թուրքիայի հետ սահմանին
Հունաստանը որոշել է երկարացնել պատը Թուրքիայի հետ սահմանին
Թուրքիան Սիրիայից վարձկանների նոր խումբ է տեղափոխել Ադրբեջան
Թուրքիան Սիրիայից վարձկանների նոր խումբ է տեղափոխել Ադրբեջան
Ալիևը ևս պատրաստակամություն է հայտնել Մոսկվա մեկնել բանակցությունների համար
Ալիևը ևս պատրաստակամություն է հայտնել Մոսկվա մեկնել բանակցությունների համար