Աշխարհ
Թրամփի եղբոր դուստրը Նյու Յորքի դատարան հայց է ներկայացրել՝ պնդելով, որ նախագահը «հափշտակել է իրեն հասանելիք տասնյակ միլիոնավոր դոլարները»
Թրամփի եղբոր դուստրը Նյու Յորքի դատարան հայց է ներկայացրել՝ պնդելով, որ նախագահը «հափշտակել է իրեն հասանելիք տասնյակ միլիոնավոր դոլարները» 25/09/2020 11:40

Թրամփի եղբոր դուստրը Նյու Յորքի դատարան հայց է ներկայացրել՝ պնդելով, որ նախագահը «հափշտակել է իրեն հասանելիք տասնյակ միլիոնավոր դոլարները»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանգուցյալ եղբոր դուստրը՝ Մերի Թրամփը, որը երկրի ղեկավարի վերաբերյալ բավականին տհաճ բացահայտումներով ու պնդումներով աղմկահարույց գիրք է հրատարակել, հայց է ներկայացրել Նյու Յորք նահանգի Գերագույն դատարան՝ պնդելով, որ հորեղբայրը, ինչպես նաև իր ընտանիքի մյուս անդամները գողացել են իրեն հասանելիք տասնյակ միլիոնավոր դոլարները, գրում է New York Times-ը։

Մասնավորապես՝ Մերի Թրամփը Դոնալդ Թրամփին, նրա քրոջը՝ Մերիենին և նրանց արդեն հանգուցյալ եղբայր Ռոբերտին մեղադրել է խարդախության և դավադրության կազմակերպման համար, որի արդյունքում Մերի Թրամփը և նրա եղբայրը, զրկվել են հոր թողած ունեցվածքի մի մասից, ինչպես նաև չեն ստացել պապից հետո մնացած ժառանգության արդար բաժինը:

Հայցում նշվում է, որ 1981 թվականին հոր մահից հետո, նրա եղբայրներ Դոնալդ և Ռոբերտ Թրամփները, ինչպես նաև քույրը՝ Մերիեն Թրամփը, դարձել են 16-ամյա աղջկա խնամակալները, սակայն նրա շահերի մասին հոգ տանելու փոխարեն մի ամբողջ սխեմա են ստեղծել «իր փողերը հափշտակելու և իրեն մոլորեցնելու համար»։

1999 թվականին մահացել Է Թրամփի հայրը, որից հետո Մերի Թրամփին, ինչպես ասվում է հայցում, ստիպել են ստորագրել համաձայնագիր՝ զրկելով «տասնյակ միլիոնավոր դոլարներից»:

Մերի Թրամփի «Չափից շատ և երբեք բավարար չէ. Ինչպես ընտանիքս ստեղծեց աշխարհի ամենավտանգավոր մարդուն» վերնագրով գիրքը նվիրված է Սպիտակ տան ղեկավարին և Թրամփ ընտանիքի «մութ պատմություններին»: Հայտնի է, որ վաճառքի հանվելու առաջին օրը սպառվել է 950 000 օրինակ, ինչը ռեկորդային ցուցանիշ է Simon & Schuster հրատարակչության համար:

Հեղինակի խոսքով՝ նա իր մանկության մեծ մասն անցկացրել է Թրամփի շրջապատում՝ այդ տարիներն անվանելով «մղձավանջային, կործանարար և չարաշահման և անտարբերության ողբերգական համադրություն»։

Մերի Թրամփը Թրամփի հանգուցյալ եղբայր Ֆրեդ Թրամփ կրտսերի դուստրն է։

Այլ հոդվածներ
Ամինդեոյի քաղաքային խորհուրդն ընդունել է Հայաստանի ժողովրդին աջակցող բանաձև
Ամինդեոյի քաղաքային խորհուրդն ընդունել է Հայաստանի ժողովրդին աջակցող բանաձև
Արցախի ՄԻՊ-ը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին ներկայացրել է զեկույց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների վերաբերյալ
Արցախի ՄԻՊ-ը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին ներկայացրել է զեկույց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների վերաբերյալ
Հունաստանը որոշել է երկարացնել պատը Թուրքիայի հետ սահմանին
Հունաստանը որոշել է երկարացնել պատը Թուրքիայի հետ սահմանին
Թուրքիան Սիրիայից վարձկանների նոր խումբ է տեղափոխել Ադրբեջան
Թուրքիան Սիրիայից վարձկանների նոր խումբ է տեղափոխել Ադրբեջան
Ալիևը ևս պատրաստակամություն է հայտնել Մոսկվա մեկնել բանակցությունների համար
Ալիևը ևս պատրաստակամություն է հայտնել Մոսկվա մեկնել բանակցությունների համար