Աշխարհ
ՌԴ ԱԳՆ-ն մեղադրել է Արևմուտքին
ՌԴ ԱԳՆ-ն մեղադրել է Արևմուտքին 24/09/2020 16:09

ՌԴ ԱԳՆ-ն մեղադրել է Արևմուտքին

Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի շուրջ Արևմուտքի զանգվածային ապատեղեկատվական արշավի խնդիրը ոչ թե կատարվածի պատճառների բացահայտումն է, այլ Ռուսաստանի գործերին միջամտելը, ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի բաժնի փոխտնօրեն Իլյա Տիմոխովը:

«Հարկ է նշել, որ ապատեղեկատվական այն արշավը, որը ծավալվել է Արևմուտքում՝ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի շուրջ, վկայում է այն մասին, որ դրա նախաձեռնողների հիմնական խնդիրը ոչ թե ՌԴ քաղաքացու առողջության և նրա հոսպիտալացման իրական պատճառները պարզելն է, այլ ներքաղաքական գործընթացների վրա ազդելու միջոցով Ռուսաստանի ներքին գործերին միջամտելը»,- ասել է Տիմոխովը։

Նա հավելել է, որ արևմտյան քաղաքական գործիչները, «առանց միջազգային իրավական և տարրական բարոյական նորմերի, զբաղվում են փաստերի խեղաթյուրմամբ»:։

Այլ հոդվածներ
Նիսում մարդկանց վրա հարձակված հանցագործը թունիսցի է
Նիսում մարդկանց վրա հարձակված հանցագործը թունիսցի է
«Պետք է հավասարակռություն գտնել, որը կբխի 2 կողմերի շահերից»․ Պուտին
«Պետք է հավասարակռություն գտնել, որը կբխի 2 կողմերի շահերից»․ Պուտին
Մոսկվայում Իրանի եւ ՌԴ-ի միջեւ խորհրդակցություններ են սկսվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ
Մոսկվայում Իրանի եւ ՌԴ-ի միջեւ խորհրդակցություններ են սկսվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ
Մարիա Զախարովա. ՌԴ-ն մտահոգված է վարձկանների լայնամասշտաբ ներգրավմամբ ղարաբաղյան հակամարտության մեջ
Մարիա Զախարովա. ՌԴ-ն մտահոգված է վարձկանների լայնամասշտաբ ներգրավմամբ ղարաբաղյան հակամարտության մեջ
Տարածվել է Նիսում ահաբեկչին վնասազերծելու տեսանյութը
Տարածվել է Նիսում ահաբեկչին վնասազերծելու տեսանյութը