Համացանց
«Ինչքա՞ն կարելի է հանդուրժել էս աբսուրդը». Նաիրա Զոհրաբյան
«Ինչքա՞ն կարելի է հանդուրժել էս աբսուրդը». Նաիրա Զոհրաբյան 23/09/2020 21:42

«Ինչքա՞ն կարելի է հանդուրժել էս աբսուրդը». Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Առողջապահության նախարարությունը սարքել են մեկ մարդու քինախնդրության «դուքյան»
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցն ընդունել է կորոնավիրուսով հիվանդ առաջին պացիենտին։ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը ողջ այս մղձավանջի ընթացքում սպասարկել է կորոնավիրուսով մեկուսացվածներին։
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը սպասարկել է բոլոր այն հյուրանոցներին, որտեղ պահվել են կորոնավիրուսի թեստ հանձնածներն ու հիվանդ քաղաքացիները։
Եվ ահա Հայաստանի անկախության 29-ամյակին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի և ոչ մի բժիշկ չի եղել պետական պարգևի արժանացածների ցուցակում, որովհետև առողջապահության նախարարը, որը դեռևս վայելում է իր դարից երկար ձգվող արձակուրդն ու մագլցում է համայն հայոց և Արցախի լեռները, «վիձիտե լի» անձնական հակակրանք ունի «Նորք» ինֆեկցիոնի տնօրեն Մհեր Դավիդյանցի հանդեպ։
Ու քանի որ ինքը որոշել է, որ Դավիդյանցը իր դուրը չի գալիս, որովհետև համարձակություն է ունեցել չընդունելու իր առաջարկը, էս մարդը համաճարակի առաջին օրից առաջնագծում կռիվ տվող հիվանդանոցի բժիշկներին որոշել է պատժել։
Իրեն, երևի, իր վերադասները տվել են էդ իրավունքը. անձնական մանր վրեժխնդրությունից ելնելով՝ նվաստացնել մի ամբողջ հիվանդանոցի նվիրյալ բժիշկների։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյան, ես որոշել էի երբեւէ այլևս Ձեզ չհիշել ու չհիշատակել։ Բայց Ձեր հետևողական լռությունն այս ամենին առնվազն տարակուսելի է։
Էդ որ հրամանագիր եք ստորագրում բժիշկների պարգևատրումների մասին, մի հատ բա չե՞ք հանձնարարում Ձեր աշխատակազմին, որ նայեն, թե ինչո՞ւ պետական պարգևների արժանացած շատ հարգարժան բժիշկների ցանկում չկան «Նորք» ինֆեկցիոնի՝ կորոնավիրուսի պատերազմի առաջնագծի բժիշկները։
Ինչի՞ եք լռում։ Ինչքա՞ն կարելի է հանդուրժել էս աբսուրդը, երբ այս կամ այն ոլորտի նշանակված նախարարն իրեն համարում է «ցար ի բոգ» ու իր անհասկանալի բարդույթները փորձում է ջարդել համակարգի, պետության ու քաղաքացիների գլխին։
Վարչապետի խոսնակն ավետեց, որ առաջիկա օրերին ևս 100 բժիշկ ու նրանց մեջ նաև «Նորք» ինֆեկցիոնի բժիշկներից շատերը, կրկին կպարգևատրվեն։
Ի դեպ՝ վարչապետին ու նախագահին ուղղված բաց նամակից հետո։
Ապրեն բոլոր բժիշկները, այդ թվում՝ Մհեր Դավիդյանցն ու իր անձնակազմը ֆանտաստիկ նվիրումի և աշխատանքի համար։
Բայց, միևնույն է, օդում մի տեսակ մնում է կարևոր մի հարց՝ մինչև ե՞րբ էս մարդիկ իրենց ֆոբիաներով ու նեղ անձնական վրեժխնդրությամբ պիտի ապականեն ամեն ինչ»:

Այլ հոդվածներ
«Հիմա ձեր ձայների կարիքն ունի, հետո չի ունենալու». Արման Վարդանյան
«Հիմա ձեր ձայների կարիքն ունի, հետո չի ունենալու». Արման Վարդանյան
«Էրդողանի ջեբի շունը շանտաժ է անում Ռուսաստանին». Դերենիկ Մալխասյան
«Էրդողանի ջեբի շունը շանտաժ է անում Ռուսաստանին». Դերենիկ Մալխասյան
«Հուսով ենք՝ հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմը շուտով կհամաձայնեցվի». Լավրով
«Հուսով ենք՝ հրադադարի ռեժիմի վերահսկման մեխանիզմը շուտով կհամաձայնեցվի». Լավրով
«Ադրբեջանի դատախազության հաղորդագրությունը բացարձակ սուտ է». ՊՆ խոսնակ
«Ադրբեջանի դատախազության հաղորդագրությունը բացարձակ սուտ է». ՊՆ խոսնակ
Ծանր ու համառ մարտեր են ընթանում, հատկապես հարավում. Արծրուն Հովհաննիսյան
Ծանր ու համառ մարտեր են ընթանում, հատկապես հարավում. Արծրուն Հովհաննիսյան