Հայաստան
«Ալիևն ակնարկում է, որ Փաշինյանի վրա լուրջ կոմպրոմատ ունի». Հայկ Մարտիրոսյան
«Ալիևն ակնարկում է, որ Փաշինյանի վրա լուրջ կոմպրոմատ ունի». Հայկ Մարտիրոսյան 23/09/2020 13:34

«Ալիևն ակնարկում է, որ Փաշինյանի վրա լուրջ կոմպրոմատ ունի». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի իշխանության կողմից «հակառակորդ» և ոչ թշնամի հորջորջվող և վարչապետի կողմից ժամանակին «կիրթ մարդ» բնորոշված նախագահ Ալիևն աննախադեպ հայտարարություններ է արել: Նախ՝ ծայրահեղ անհարգալից է արտահայտվել անձամբ Փաշինյանի հասցեին՝ ակնարկելով, որ Փաշինյանն իր համար, ըստ էության, «ոչ ոք» է: Նախկինում երբևէ որևէ ղեկավարի հասցեին Ալիևն այդպես անհարգալից չէր խոսել: Թշնամաբար՝ այո՛, անհարգալից՝ ոչ: Բացի այդ, Ադրբեջանի նախագահը սենսացիոն բացահայտումներ է արել այն մասին, թե հայ ժողովրդից գաղտնի ինչպիսի բանակցություններ են ընթացել, ինչ են իրենից խնդրել Փաշինյանն ու Մնացականյանը և ինչպիսի, ըստ էության, դավաճանական ազդակներ են հղել տարբեր ուղիներով: Ակնհայտ է, որ Հայաստանում հակափաշինյանական ալիքի բարձրացման և Հայաստանի նոր իշխանության՝ ապազգային բնույթը բացահայտվելուն զուգահեռ պաշտոնական Երևանի համար Ադրբեջանին խոստացված զիջումների գնալը, ըստ էության, դարձել է անչափ դժվար: Անշուշտ, ինչպես միշտ, կգտնվեն այնպիսի ապոլեգիստ անուղեղներ, որ ինչպես միշտ կհայտարարեն թե Հայաստանի իշխանությունը դրանով դիվանագիտական քայլ է արել և խաբել Բաքվին: Չկա նման բան և չի կարող լինել: Նման կերպ չեն խաբում և եթե նման կերպ են խաբում, ապա դա ոչ թե դիվանագիտություն է, այլ՝ դիվանագիտական ավանակություն:

Ալիևը նաև, ամենայն հավանականությամբ, ակնարկում է նաև, որ Փաշինյանի վրա լուրջ կոմպրոմատ ունի, որը հրապարակելուց կավարտի նրա քաղաքական կարիերան: Սա նաև հստակ շանտաժ է՝ ուղղված Փաշինյանին, որը ռիսկեր է պարունակում: Ծայրաստիճան և ստախոս պոպուլիզմով տարված գործիչներն անչափ խոցելի են կոմպրոմատային շանտաժի համար և այս առումով Ալիևի այս արտահայտությունը մեծ վտանգներ է պարունակում Հայաստանի համար:

Այլևս ակնհայտ է այն, ինչ տարիներ շարունակ ասում և պնդում ենք: Բանակցային պրոցեսը՝ իր առկա տեսքով, վնասակար էր Հայաստանի համար, Արցախի անկախությունը՝ հանցագործություն Երևանի և Ստեփանակերտի շահերի դեմ, իսկ ռազմաքաղաքական որևէ փոփոխություն չմտցնելն իշխանության գալուց հետո՝ աններելի հանցագործություն հայկական շահերի դեմ: Անհերքելի է նաև, որ ինչպես վաղուց ենք կանխատեսում, Ադրբեջանն ակտիվորեն հող է նախապատրաստում ակտիվ ռազմական գործողությունների համար: Այս ամենից կարելի էր խուսափել, եթե Երևանում իշխանության չգային մարդիկ, որոնք քաղաքականությունից և դիվանագիտությունից ոչինչ չեն հասկանում, բայց մեծամիտ են ինչպես ոչ ոք և դավաճանական հակումներ ունեն, ինչպես իրենց գաղափարական հոգեհայրը»:

Այլ հոդվածներ
«Բարձր ձայնով երաժշտություն լսելով քաղաքում պտտվելով՝ մենք չենք օգնում մեր զինվորներին». Ալբերտ Հովհաննիսյանի հայր
«Բարձր ձայնով երաժշտություն լսելով քաղաքում պտտվելով՝ մենք չենք օգնում մեր զինվորներին». Ալբերտ Հովհաննիսյանի հայր
«Ես ակնկալում եմ ՆԱՏՕ-ից՝ հստակեցնել դիրքորոշումը». Արմեն Սարգսյանը մասնակցել է Հունաստանի լրագրողների միության կոնֆերանսին
«Ես ակնկալում եմ ՆԱՏՕ-ից՝ հստակեցնել դիրքորոշումը». Արմեն Սարգսյանը մասնակցել է Հունաստանի լրագրողների միության կոնֆերանսին
«Պատրաստ եմ Մոսկվայում բանակցել Ալիևի հետ, իսկ եթե Ալիևը բանակցություններից հրաժարվի, պատրաստ ենք գնալ մինչև վերջ». Փաշինյան
«Պատրաստ եմ Մոսկվայում բանակցել Ալիևի հետ, իսկ եթե Ալիևը բանակցություններից հրաժարվի, պատրաստ ենք գնալ մինչև վերջ». Փաշինյան
Վարչապետը հանդիպում է արտախորհրդարանական ուժերի հետ՝ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
Վարչապետը հանդիպում է արտախորհրդարանական ուժերի հետ՝ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում քննարկվել են հակառակորդին հակազդելու քայլերը
Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում քննարկվել են հակառակորդին հակազդելու քայլերը