Հայաստան
Էականորեն ընդլայնվել է հայերենի ու հայագիտական առարկաների դասավանդումը օտարերկրյա հաստատություններում. ԿԳՄՍՆ
Էականորեն ընդլայնվել է հայերենի ու հայագիտական առարկաների դասավանդումը օտարերկրյա հաստատություններում. ԿԳՄՍՆ 23/09/2020 13:32

Էականորեն ընդլայնվել է հայերենի ու հայագիտական առարկաների դասավանդումը օտարերկրյա հաստատություններում. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2019 թ․-ից բյուջետային ֆինանսավորմամբ էականորեն ընդլայնել է հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման աջակցության ծրագրերը:

Այն արդեն 2020–21 ուսումնական տարում իրականացվում է 8 պետության 10 հաստատություններում՝ նախկին 4-ի փոխարեն՝ ներկայում ընդգրկելով Պրահայի Կարլովի (Չեխիայի Հանրապետություն), Բուխարեստի (Ռումինիա), Վենետիկի Կա՛Ֆոսկարի, Հռոմի Լա՛Սապիենցա (Իտալիայի Հանրապետություն), Զալցբուրգի (Ավստրիայի Հանրապետություն), Կահիրեի (Եգիպտոսի Արաբական Հանրապետություն), Արգենտինայի Քենեդի (Արգենտինայի Հանրապետություն) համալսարանները, Պոտսդամի Լեփսիուսի տուն-թանգարանը և Հալլեի «Մեսրոպ» հայագիտական հետազոտությունների կենտրոնը (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն), և Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (Ռուսաստանի Դաշնություն): Ծրագրի իրագործման նպատակով ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորումն հիմնականում իրականացվում է տվյալ համալսարանի և ՀՀ դեսպանությունների միջև կնքված հուշագրերի կամ համաձայնագրերի հիման վրա։

Այս ծրագրով ԿԳՄՍ նախարարությունը հետամուտ է աջակցել հայերենի և հայագիտության տարածմանը և ամրապնդմանը օտարերկրյա պետությունների համալսարաններում և հետազոտական կենտրոններում։ Սա լայն հնարավորություն է ճանաչելի դարձնել հայկական մշակույթն ու ինքնությունը, մեծացնել միջազգային հեռաքրքրությունը մեր ժողովրդի և մշակույթի նկատմամբ, ինչպես նաև տեղի հայ համայնքներում նպաստել հայկական արժեքների պահպանմանը:

Դասավանդումն իրականացվում է հիմնականում տեղի հայագիտական ոլորտի կադրերի կողմից, երբեմն նաև Հայաստանից գործուղված մասնագետի միջոցով (Բուխարեստի համալսարան):

Հաստատություններում հայերենի իրավական կարգավիճակը տարբեր է. Վենետիկի Կա՛Ֆոսկարի համալսարանում հայերենը դասավանդվում է 3 ուսումնական տարի՝ լեզվաբանների համար։ Բուխարեստում այն ընտրովի առարկա է։ Պրահայում և Զալցբուրգում դասավանդվում են նաև այլ հայագիտական առարկաներ՝ Հայոց պատմություն, Հայ քրիստոնեության պատմություն, Հայ գրականություն և այլն։

2020 թ․ առաջին անգամ ֆինանսավորվել են հետազոտական աշխատանքներ, որի նպատակով հուշագիր է ստորագրվել Պոտսդամի Լեփսիուսի տուն-թանգարանի ինստիտուի և Հալլեի «Մեսրոպ» հայագիտական հետազոտությունների կենտրոնի հետ:

Հարկ է նշել, որ ԿԳՄՍՆ–ն հետևողական աշխատանքներ է տանում արտերկրում հայագիտության ցանցի ընդլայնման ուղղությամբ:

Այլ հոդվածներ
«Բարձր ձայնով երաժշտություն լսելով քաղաքում պտտվելով՝ մենք չենք օգնում մեր զինվորներին». Ալբերտ Հովհաննիսյանի հայր
«Բարձր ձայնով երաժշտություն լսելով քաղաքում պտտվելով՝ մենք չենք օգնում մեր զինվորներին». Ալբերտ Հովհաննիսյանի հայր
«Ես ակնկալում եմ ՆԱՏՕ-ից՝ հստակեցնել դիրքորոշումը». Արմեն Սարգսյանը մասնակցել է Հունաստանի լրագրողների միության կոնֆերանսին
«Ես ակնկալում եմ ՆԱՏՕ-ից՝ հստակեցնել դիրքորոշումը». Արմեն Սարգսյանը մասնակցել է Հունաստանի լրագրողների միության կոնֆերանսին
«Պատրաստ եմ Մոսկվայում բանակցել Ալիևի հետ, իսկ եթե Ալիևը բանակցություններից հրաժարվի, պատրաստ ենք գնալ մինչև վերջ». Փաշինյան
«Պատրաստ եմ Մոսկվայում բանակցել Ալիևի հետ, իսկ եթե Ալիևը բանակցություններից հրաժարվի, պատրաստ ենք գնալ մինչև վերջ». Փաշինյան
Վարչապետը հանդիպում է արտախորհրդարանական ուժերի հետ՝ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
Վարչապետը հանդիպում է արտախորհրդարանական ուժերի հետ՝ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ
Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում քննարկվել են հակառակորդին հակազդելու քայլերը
Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում քննարկվել են հակառակորդին հակազդելու քայլերը