Տարածաշրջան
Ադրբեջանը պետք է պատրաստվի խաղաղ միջոցներով ԼՂ խնդրի կարգավորմանը. ՀՀ ԱԳՆ խոսնակ
Ադրբեջանը պետք է պատրաստվի խաղաղ միջոցներով ԼՂ խնդրի կարգավորմանը. ՀՀ ԱԳՆ խոսնակ 20/09/2020 20:10

Ադրբեջանը պետք է պատրաստվի խաղաղ միջոցներով ԼՂ խնդրի կարգավորմանը. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Ադրբեջանի նախագահի՝ «Աբշերոն» հանքավայրում ծովային գործողությունների հիմնարկեքի  արարողության ժամանակ արված հայտարարությունները խորապես հիասթափեցնող են։ Դրանք ի ցույց են դնում հարևան երկրի ղեկավարի անկարողությունը՝ սթափ և առանց ցավագին հույզերի ընկալելու ստեղծված իրականությունը և իր սեփական դերակատարումն այդ իրականության ձևավորման գործում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, այս մասին իր մեկնաբանությունում նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Նմանօրինակ հռետորաբանությունը, որտեղ առկա են բացահայտ անհիմն և անգամ սուտ պնդումներ, պատիվ չի բերում որևէ երկրի ղեկավարին։ 

 

Մենք գիտակցում ենք խաղաղ գործընթացին Ադրբեջանի կողմից 2016թ․ ապրիլի հարձակմամբ և 2020 հուլիսի ռազմական էսկալացիա ձեռնարկելու հետևանքով հասցված վնասները։ Որպեսզի այդ վնասները չդառնան անդառնալի, Ադրբեջանի ղեկավարությունը պետք է վերանայի ուժի կիրառման և ուժի սպառնալիքի իր քաղաքականությունը, հրաժարվի արտատարածաշրջանային ուժերի ներգրավմամբ Հարավային Կովկասի տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ապակայունացման փորձերից և պատրաստվի խաղաղ միջոցներով խնդրի կարգավորմանը։  

Հայաստանը վստահ է իր կարողությունների վրա՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի ինքնորոշման և պատմական հայրենիքում ապրելու իրավունքը, և հենց այդ վստահությամբ վերստին ընդգծում ենք, որ խնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»,- ասվում է մեկնաբանության մեջ:

Այլ հոդվածներ
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչները կամավորական ջոկատներ են կազմել. սպասում են հրամանի
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչները կամավորական ջոկատներ են կազմել. սպասում են հրամանի
Մարտունի քաղաքում հրդեհվել է բնակելի տուն
Մարտունի քաղաքում հրդեհվել է բնակելի տուն
Իրանի բանակը զորավարժություններ է իրականացրել Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում
Իրանի բանակը զորավարժություններ է իրականացրել Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում
Նոր լուսանկարներ՝ Ստեփանակերտից
Նոր լուսանկարներ՝ Ստեփանակերտից
«Քաղաքը հանգիստ չունի»․ #RT-ի թղթակցի ռեպորտաժը Մարտակերտից
«Քաղաքը հանգիստ չունի»․ #RT-ի թղթակցի ռեպորտաժը Մարտակերտից