Տարածաշրջան
Երկար դադարից հետո Ալիևը երեկ որոշել է արձագանքել Փաշինյանի հրապարակած յոթ կետերին. Տ. Հայրապետյանը՝ արձագանքի մասին
Երկար դադարից հետո Ալիևը երեկ որոշել է արձագանքել Փաշինյանի հրապարակած յոթ կետերին. Տ. Հայրապետյանը՝ արձագանքի մասին 20/09/2020 16:10

Երկար դադարից հետո Ալիևը երեկ որոշել է արձագանքել Փաշինյանի հրապարակած յոթ կետերին. Տ. Հայրապետյանը՝ արձագանքի մասին

Երկար դադարից հետո Ալիևը երեկ որոշել է արձագանքել Փաշինյանի հրապարակած յոթ կետերին, որոնք բացառապես միտված են մթնոլորտի առողջացմանը, փոխվստահության ձևավորմանը և միջազգային մոնիթորինգային մեխանիզմների ներդրմանը՝ որպես կարևոր հիմք բանակցային գործընթացի արդյունավետության բարձրացման համար: Ընդ որում, Ադրբեջանի բռնապետ նախագահը պատասխանել է դիվանգիտական բառապաշարին ոչ հարիր, ներքին լսարանին ուղղված ձևակերպումներով:

Այս  մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը՝ նշելով, որ հայատյաց հայտարարություններով, ռազմատենչ ելույթներով և ապակառուցողական դիրքորոշմամբ աչքի ընկած Ալիևը փորձում է ստեղծել բանակցային գործընթացի՝ «փակուղային» լինելու իմիտացիա:

 
«Չկա փակուղի ո՛չ ձևաչափի, ո՛չ էլ գործընթացի առումով: Հայկական կողմը մշտապես հանդես է եկել կառուցողական դիրքերից՝ շեշտելով, որ չկա խնդրի ռազմական լուծում և միակ լուծումը պետք է փնտրել խաղաղ բանակցային գործընթացի շրջանակներում: Այդուհանդերձ, մենք շեշտել ենք, որ անվտանգությունը զիջման ենթակա չէ, իսկ անհիմն, միակողմանի զիջումների մասին խոսակցությունները՝ անընդունելի:
Հիշեցնեմ Բաքվի բռնապետին, որ և՛ ինքը և՛ իր հայրը բազմիցս համաձայնություն են տվել առաջարկվող այն լուծումներին, որտեղ ամրագրված է Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը, և դա ևս անքննելի է: Ակնհայտ է, որ բանակցությունների ընթացքի և արդյունավետության համար ամենամեծ սպառնալիքը Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքն է, սադրիչ գործելաոճը, հակահայ քաղաքականությունն ու ռազմատենչ հայտարարությունները: Բանակցային գործընթացի շուրջ աշխատանքը պետք է սկսել ուժի և ուժի սպառնալիքի բացառումը շեշտելով, ինչպես նաև Ադրբեջանում առկա հակահայ տրամադրությունները փոխելու հստակ նպատակով:
Հայկական կողմերը բազմիցս են շեշտել՝ խաղաղ բանակցությունները այլընտրանք չունեն: Այդուհանդերձ, եթե Ալիևի նման ելույթներին հաջորդեն սադրիչ քայլեր Հայաստանի կամ Արցախի հետ սահմանի ուղղությամբ, ապա հայկական կողմերի արձագանքը լինելու է ավելի քան համարժեք: Ալիևը լավ կանի օր առաջ դասեր քաղի Տավուշյան դեպքերից և վերադառնա բանակցային սեղան՝ հետագա քննարկումները շարունակելու նպատակով»,-գրել է պատգամավորը:
 

Այլ հոդվածներ
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչները կամավորական ջոկատներ են կազմել. սպասում են հրամանի
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչները կամավորական ջոկատներ են կազմել. սպասում են հրամանի
Մարտունի քաղաքում հրդեհվել է բնակելի տուն
Մարտունի քաղաքում հրդեհվել է բնակելի տուն
Իրանի բանակը զորավարժություններ է իրականացրել Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում
Իրանի բանակը զորավարժություններ է իրականացրել Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում
Նոր լուսանկարներ՝ Ստեփանակերտից
Նոր լուսանկարներ՝ Ստեփանակերտից
«Քաղաքը հանգիստ չունի»․ #RT-ի թղթակցի ռեպորտաժը Մարտակերտից
«Քաղաքը հանգիստ չունի»․ #RT-ի թղթակցի ռեպորտաժը Մարտակերտից