Տարածաշրջան
Գլոբալ տաքացումն էականորեն ազդել է նաև Վանա լճի ջրի մակարդակի վրա
Գլոբալ տաքացումն էականորեն ազդել է նաև Վանա լճի ջրի մակարդակի վրա 20/09/2020 10:23

Գլոբալ տաքացումն էականորեն ազդել է նաև Վանա լճի ջրի մակարդակի վրա

Վանա լճի ջրի մակարդակը հետզհետե իջնում է գլոբալ տաքացման հետևանքով ։

Akunq.net–ի փոխանցմամբ՝ Վանի «Հարյուրերորդ տարի» համալսարանի աշխարհագրության դասախոս, դոկտոր, պրոֆ․ Ֆարուք Ալաեդդինօղլուն նշել է, թե լճի ջրի մակարդակն այլևս երբեք չի բարձրանա գլոբալ տաքացման պատճառով։ Թուրք պրոֆեսորը նաև հայտնել է, որ ըստ տարվա եղանակների՝ ջրի մակարդակի փոփոխությունները բնականոն երևույթ են, սակայն Վանա լճի մակարդակը, նախկինի համեմատ, լուրջ փոփոխությունների է ենթարկվել։

Նա նաև շեշտել է, որ գլոբալ տաքացումն ազդել է ոչ միայն Վանի, այլ նաև ուրիշ լճերի ջրի մակարդակների վրա, և որ լճերի ջրերն այլևս երբեք չեն բարձրանա, հետևաբար նոր ցամաքային շերտեր կհայտնվեն։ Աշխարհագրության թուրք պրոֆեսորը նաև ընդգծել է, որ Վանում, այնուամենայնիվ, տեղումների քանակի առումով լուրջ փոփոխություններ չեն նկատվում, և որ Վանա լճի ջրի մակարդակի իջեցման հիմնական պատճառը ոչ թե տեղումների քանակի նվազումն է, այլ՝ ջրի գոլորշիացման ծավալը։

 

Այլ հոդվածներ
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչները կամավորական ջոկատներ են կազմել. սպասում են հրամանի
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչները կամավորական ջոկատներ են կազմել. սպասում են հրամանի
Մարտունի քաղաքում հրդեհվել է բնակելի տուն
Մարտունի քաղաքում հրդեհվել է բնակելի տուն
Իրանի բանակը զորավարժություններ է իրականացրել Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում
Իրանի բանակը զորավարժություններ է իրականացրել Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում
Նոր լուսանկարներ՝ Ստեփանակերտից
Նոր լուսանկարներ՝ Ստեփանակերտից
«Քաղաքը հանգիստ չունի»․ #RT-ի թղթակցի ռեպորտաժը Մարտակերտից
«Քաղաքը հանգիստ չունի»․ #RT-ի թղթակցի ռեպորտաժը Մարտակերտից