Արցախ
Արցախի հարցում կարգավորման մոդել չունենալը վտանգավոր է, նշանակում է՝ միջնորդներից վատ առաջարկ ենք ստանալու. Քոչարյան
Արցախի հարցում կարգավորման մոդել չունենալը վտանգավոր է, նշանակում է՝ միջնորդներից վատ առաջարկ ենք ստանալու. Քոչարյան 19/09/2020 10:00

Արցախի հարցում կարգավորման մոդել չունենալը վտանգավոր է, նշանակում է՝ միջնորդներից վատ առաջարկ ենք ստանալու. Քոչարյան

 

Ղարաբաղի կարգավորման հարցում դիրքորոշում և կարգավորման մոդել չունենալը վտանգավոր է, դա նշանակում է, որ մենք միջնորդներից վատ առաջարկ ենք ստանալու։ Այս մասին երկրորդ նախագահի պաշտոնական յություբյան ալիքում  տեղադրված՝ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման թեմայով փորձագետների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Բանակցությունները շարունակվելու են, չեմ կարծում, որ չեն շարունակվելու։ Հարցն այն է, թե արդյունավետ դառնալու են, թե չեն դառնալու, համենայն դեպս արդյունավետություն չեմ տեսնում։ Վերջին հայտարարությունը եղել է՝ այսպես կոչված սուբստանտիվ բանակցությունների մասին։ Ի վերջո դա այն է, ինչ միշտ պահանջում էր Ադրբեջանը։ Այստեղ ինչ-որ մտահոգության տեղ սա տալիս է, որովհետեւ սուբստանտիվը բովանդակային եւ տարածքների հարց է։

Զգայուն հարցեր, մեզ համար չափազանց դժվար ընկալելի հարցեր է մեզ համար ենթադրվում սուբստանտիվ բանակցությունների մեջ։ Ոչ մի կողմ չի ցանկանալու չմասնակցել բանակցություններին։ Նստելու են, բայց ես չեմ տեսնում, որ որեւէ համաձայնության կգան։ Հիմա ինչ կարգի ճնշումներ են լինելու։ Ես դժվարանում եմ ասել, ֆորմատը այնպիսին չէ, որ էական ճնշումներ հնարավոր լինեն։ Ճնշումները կարող են լինել կողմնակի, որովհետեւ այս ֆորմատը, կողմնակի եւ այն մանդատը, որ Մինսկի խումբն ունի, ենթադրում է կողմերին համոզել, որ գնան հարցի վերջնական կարգավորման, այլ ոչ թե պարտադրել...

Ըստ էության, Հայաստանը չունի դիրքորոշում։ Եվ բանաձեւը՝ այնպիսի լուծում, որը կբավարարի բոլոր կողմերին, դա դիրքորոշում չի, դա բարի ցանկություն է, ավելի շատ հնարք պրոպագանդիստական, որ ահա մենք առաջին անգամ ասացինք, որ բոլորի համար ընկալելի տարբերակ պետք է լինի։

Ինձ համար կրկնակի անհասկանալի է, երբ Ղարաբաղը ասում է, որ մենք եւ Հայաստանի մոտեցումները նույնանման են։ Հիմա Հայաստանում չկա մոտեցում, դիրքորոշում, չկա որեւէ մոդել, որին հանրությունը տեղեկացված լինի։ Հիմա, եթե նույնանման են, ինչի՞ն են նույնանման, Հայաստանի չեղած դիրքորոշմա՞նը նույնանման, ուղղակի չեմ հասկանում։ Եվ սա վտանգավոր է։ Եթե դու չունես հստակ դիրքորոշում, հաջորդ առաջարկը քո օգտին չի լինելու, որովհետեւ միջնորդները շատ զգայուն են, եւ իրենք բանակցային գործընթացներում փորձում են հասկանալ, թե որ կողմը ինչ չափի, ինչ խորության զիջումների է պատրաստ գնալ, եթե իրենք քեզնից չեն լսում հստակ մոտեցումներ, իրենք համարում են, որ քո դիրքորոշումը շատ էլաստիկ է, եւ կարելի է այդ էլաստիկությունը հենց քո դեմ կիրառել։ Դա շատ բնական բան է եւ հենց առօրյայում, հենց առօրյայում այդպես է։

Չափազանց կարեւոր է ունենալ հստակ դիրքորոշում, որ բոլորը հասկանան, որ այս գծից այն կողմ ձեւ չկա քեզ հետ պայմանավորվելու։ Թող ասեն՝ կամակոր է, թող ասեն՝ դժվար է հետը բանակցել, իմ մասին ասել են, գիտեմ։ Հիմա անձնական ինձ սիրել-չսիրելու հարցը չի, դու ազգային խնդիր ես լուծում, եւ եթե դու ավելի մտահոգված ես, թե քո մասին ինչ կմտածեն այս պահին կամ մյուս պահին, ուրեմն դու այն պաշտոնում չես հայտնվել եւ այն գործով չես զբաղված, եւ այն կարգավիճակը չունես, որը պետք է ունենաս։

Հիմա Թուրքիայի հանգամանքը ես համարում եմ, որ սա էլեմենտ է ոչ միայն Ղարաբաղի կարգավորման համար, այլ ընդհանուր անվտանգության հարց է։ Իմ տպավորությամբ Թուրքիայի այս զորավարժությունները, Թուրքիայի դիրքավորման կոշտացումը միշտ Ադրբեջանին պաշտպանել է, բայց այս աստիճանի պատրաստակամություն նաեւ այդ պատրաստակամության ցուցադրումը չի եղել։ Ինչ-որ չափով Թուրքիան փորձում է հակակշռել Ռուսաստանին։ Իմ տպավորությունը սա է։ Օրինակ, հնարավոր է՝ ապրիլյան պատերազմի ժամանակ Ռուսաստանի միջամտությունը շատ ակտիվ էր, հիշում եք։ Պաշտպանության նախարարների զանգեր, ավելի շատ պաշտպանության նախարարության միջորդությամբ էր զինադադարը կնքվել։ Հիմա Թուրքիան ուզում է դառնալ մի գործոն, որի հետ ստիպված են լինելու հաշվի նստել։ Վաղը մյուս օր, եթե սահմանային որեւէ կոնֆլիկտ լինի, Ռուսաստանից ոչ միայն Ալիեւի հետ պետք է խոսեն, այլ նաեւ Էրդողանի հետ։ Եվ հիմա, իմ կարծիքով, հակակշիռ է ստեղծվում այն քայլերով, որը Թուրքիան հիմա անում է համաձայնեցված Ադրբեջանի հետ։ Հաջորդը լինելու է բանակցային գործընթացին ավելի ակտիվ մասնակցությունը։

Թուրքիան այն գործոնն է լինելու, որին անընդմեջ պետք է զանգել, խոսալ, հաշվի նստել, վերջիվերջո պաշտպանության նախարարները խոսեն Ռուսաստանի հետ, հաշվի նստեն։ Ինչպես Սիրիայում, Թուրքիան մտնելով Սիրիա հաստատեց այնտեղ իր ներկայությունը, եւ պարզ է, որ Սիրիայում որեւէ կարգավորում առանց Թուրքիայի հնարավոր չէ։ Նույնը փորձում են անել այստեղ։ Մենք դրանից շահելո՞ւ ենք, թե՞ կորցնելու ենք։ Իհարկե կորցնելու ենք։ Մենք պետք է ինչ-որ բան անենք՝ դեմն առնելու համար։ Ի՞նչ ենք անում, ոչինչ։ Նույնիսկ ես կարծում եմ, այն, ինչը ես ասում եմ, դրա վերլուծությունը չունեն, նույնիսկ սա չունեն։ Բայց պրոցեսը գնում է այս ուղությամբ։ Թուրքիան ցույց է տվել, որ շատ ավելի մեծ ինքնուրույնություն ունի, որ Փարիզից կամ Ամերիկայից Թուրքիայի վրա մատ թափ տալ այլեւս չի ստացվում, եւ սա կատարվում է այն ընդհանուր, գլոբալ առաջնորդության այդ ֆորմատների փոփոխության գործընթացների մեջ։ Թուրքիան մեծ ամբիցիաներ ունի, եւ այս տարածաշրջանի նկատմամբ միշտ աչք է ունեցել, ամբիցիա է ունեցել։ Եվ այսօր շատ պրակտիկ, համարձակ քայլերով, քայլ առ քայլ փորձում է իր ներկայությունը ֆիքսել, որ առանց իրենց՝ այստեղ որեւէ լուրջ քայլ որեւէ մեկը չանի»,– ասել է Քոչարյանը։

 

Այլ հոդվածներ
Հրթիռակոծվել են Մարտունի քաղաքը, Ուռեկան, Իշխանաձոր, Այգեհովիտ և Վուրգավան համայնքները
Հրթիռակոծվել են Մարտունի քաղաքը, Ուռեկան, Իշխանաձոր, Այգեհովիտ և Վուրգավան համայնքները
Իրավիճակը՝ արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում
Իրավիճակը՝ արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում
Հայկական կողմը մինչև 20:30-ը խոցել է 9 ԱԹՍ, երկուսը`ՀՀ տարածքում
Հայկական կողմը մինչև 20:30-ը խոցել է 9 ԱԹՍ, երկուսը`ՀՀ տարածքում
Առաջնագծում մարտական գործողությունները շարունակվում են. թեժ է հատկապես հարավային ուղղությունը
Առաջնագծում մարտական գործողությունները շարունակվում են. թեժ է հատկապես հարավային ուղղությունը
Մոմավառություն Եռաբլուրում՝ հերոսների հոգիների հանգստության եւ խաղաղության համար
Մոմավառություն Եռաբլուրում՝ հերոսների հոգիների հանգստության եւ խաղաղության համար