Հայաստան
Լուսավորի խայտառակ հանրհավաքն ու ՀՅԴ֊ երտասարդների բազմամարդ հանրահավաքը
Լուսավորի խայտառակ հանրհավաքն ու ՀՅԴ֊ երտասարդների բազմամարդ հանրահավաքը 16/09/2020 22:41

Լուսավորի խայտառակ հանրհավաքն ու ՀՅԴ֊ երտասարդների բազմամարդ հանրահավաքը

Լուսավորի խայտառակ հանրհավաքն ու ՀՅԴ֊ երտասարդների բազմամարդ հանրահավաքը

Այսօր ՝ սեպտեմբերի 16֊ին, նույն պահանջով երկու ակցիա էր կազմակերպվել քաղաքական երկու տարբեր ուժերի կողմից: Պահանջը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականն էր, իսկ կազմակերպիչները՝ <<Լուսավոր Հայաստան>> կուսակցությունն ու Հայ Յեղափոխական դաշնակությունը: ԼՀԿ-ն, հանդիսանալով խորհրդարանական ուժ, ունենալով խմբակցություն, կարողացել էր հավաքել ընդամենը 17-18 հոգի, մինչդեռ երեկոյան Մատենադարանից սկսված և ԿԳՄՍ նախարարության մոտ ավարտված ՀՅԴ երիտասարական կառույցի երթին մասնակցում էր մոտ հազար հոգի: Տարբեր էին նաև ելույթները, ոգին և մոտեցումները:

Այս ամենից քաղաքացին պետք է խորը հետևություն անի, քանի որ գրանցված արդյունքները ցույց են տալիս՝ Ազգային Ժողովում ուժերի դասավորվածությունը չի արտացոլում իրական պատկերը: Թե՛ կազմակերպչական առումով, թե՛ նվիրյալների բանակի մեծությամբ արտախորհրդարանական կուսակցությունները այսօր շատ ավելի ակտիվ և պահանջված են, քան ԱԺ-ի ներսում գտնվողները: Ինչպես և կանխատեսում էին բազմաթիվ քաղաքագետներ, այս խորհրդարանն ընդամենը մի ամորֆ մարմին է, որի 88 անդամները կոչված են ամրագրել վարչապետի միահեծան կամքը, իսկ մյուսները՝ խաղալ ընդդիմադիրների դեր:
Այս խորհրդարանը օր առաջ պետք է արձակվի, և պետք է անցկացվեն նոր, արդար և մաքուր ընտրություններ՝ ժողովրդի իրական ձայնը տեղ հասցնելու և ժողովրդավարական կառավարում իրականացնելու համար:

Այլ հոդվածներ
«Հայաստանը ՓԲԸ չէ, Փաշինյանն էլ՝ դրա ղեկավարը». Արա Պապյան
«Հայաստանը ՓԲԸ չէ, Փաշինյանն էլ՝ դրա ղեկավարը». Արա Պապյան
Երևանում ապօրինի շինություններ են ապամոնտաժվել
Երևանում ապօրինի շինություններ են ապամոնտաժվել
Հաստատվել է 25-րդ հակաճգնաժամային ծրագիրը
Հաստատվել է 25-րդ հակաճգնաժամային ծրագիրը
Համացանցը ծաղրում է Լուկաշենկոյի գաղտնի երդմնակալությունը
Համացանցը ծաղրում է Լուկաշենկոյի գաղտնի երդմնակալությունը
Ուսումնական հաստատություններին վերաբերող որոշ կանոններ լրամշակվել են
Ուսումնական հաստատություններին վերաբերող որոշ կանոններ լրամշակվել են